01 Մայիսի, Ուրբաթ, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Դումանյանի որդին նշանակվել է

Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Գուրգեն Դումանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ։ Այս մասին տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը: Նշենք, որ Գուրգեն Դումանյանը առողջապահության նախկին նախարար Դերենիկ Դումանյանի որդին է:

Գյումրու քաղաքապետը կարևորեց ընտանիքի դերը

Այսօր՝ Ընտանիքի միջազգային օրը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց և շնորհավորեց  գյումրեցի մի խումբ ընտանիքների, ինչպես նաև այցելեց ՔԿԱԳ (ԶԱԳՍ)  Գյումրու տարածքային ստորաբաժանում՝ հանձնելով մանկավարժների, լսողական խնդիրներ ունեցողների, մանկավարժների, երկկողմանի ծնողազուրկ երեխաներ խնամակալած, բազմազավակ և նորակազմ ընտանիքներին  դրամական պարգևներ և  նվերներ: Իր խոսքում Սամվել Բալասանյանը կարևորեց  հայ ընտանիքի դերն ու նշանակությունը պետության և հասարակության բնականոն […]

Ագռավների նետած ճյուղերը՝ անօթևան ընտանիքների համար ձմռան վառելիք . Շիրակ կենտրոն/վիդեո/

Գյումրիի ”Շիրակ կենտրոն”-ից մեզ տեղեկացնում են. ‘Գյումրու տնակային ավաններում զգալի թիվ են կազմումմիայնակ բնակվող տարեցները: Նրանցից շատերը պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա անօթևան ընտանիքների հերթացուցակում հաշվառված չեն և անհայտ է մնում, թե նրանց երբևէ բնկարանով ապահովելո՞ւ են, թե՞ ոչ: “Շիրակ կենտրոնի”  պատրաստած հերթական տեսանյութը Գյումրու կենտրոնական մասում գտնվող նախկին այգիներից մեկում տեղադրված տնակում միայնակ բնակվող տարեց կնոջ մասին է: Ավելացնենք, […]

Որ դեպքում ՛՛Քաղաքացիական պայմանագիրը՛՛ կպահանջի նախագահի հրաժարականը

՛՛Քաղաքացիական պայմանագիրը՛՛ այն ժամանակ դուրս կգա փողոց, կպահանջի Կառավարության, նախագահի հրաժարականը, երբ համոզված կլինի, որ կարող է այդ խոստումներն իրականացնել: ՛՛Մենք մինչև հիմա հայտարարել ենք, որ մենք այնպիսի խնդիրների մասին չենք խոսելու, որոնց լուծումը կարճաժամկետ ընթացքում չենք տեսնում: Մենք փողոց ենք դուրս գալու այն ժամանակ, երբ ունենալու ենք կոնկրետ խնդիրներ և դրանց լուծման ճանապարհային քարտեզները: […]

”Դեռ 2 տարի կմենամարտեմ”.Արթուր Աբրահամ

WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամն այսօր մամուլի ասուլիսում հայտարարել է, որ դեռ 2 տարի կշարունակի մենամարտել: ”Այս տարի 2 մենամարտ անցկացրեցի. ավելի բարդ և կարևոր էր Շտիգլիցի հետ մենամարտը: Վերադարձրի չեմպիոնական գոտիս, որը կյանքի նպատակ էր: Հաջորդ մենամարտում հաղթանակի հասա հասա շնորհիվ տեխնիկական հնարամտության”: Աջ ձեռքի վնասվածքի վերաբերյալ Աբրահամը նշել է.”Ես մարզումներս անցկացրել եմ […]

”Հաղթանակը կարեւոր էր հոգեբանական տեսանկյունից”. Վարդան Մինասյան

Sports.kz-ն ներկայացրել է ”Տոբոլի” գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի խոսքերը: Նշենք, որ Ղազախստանի գավաթի 1/8 եզրափակչում ”Տոբոլը” 1-0 հաշվով հաղթել է ”Կիրանին” եւ անցել է հաջորդ փուլ: -Առաջին կեսը մեզ մոտ չստացվեց` չնայած, որ մենք խաղում էինք խաղը կազմով: Երկրորդ կեսը քիչ թե շատ ստացվեց, սակայն պետք էր գոլ խփել, որպեսզի ոչ մենք, ոչ էլ երկրպագուները […]

Նաիրա Զոհրաբյանը հիշեց նախկին վարչապետին

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը իր խոսքում անդրադառնալով պետական պահպանության անձնանց հետ կապված ծախսերի քննարկմանը՝ մասնավորապես հիշեց նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին: “Նախկին վարչապետը ինքնաթիռներով մեկնում էր այլ երկրներ՝ հարկատուների հաշվին եւ այդ ծախսերը չէր երեւում”,-ասաց նա:  Ըստ նրա, չպետք է այդ ծախսերը գաղտնի լինեն եւ առաջարկեց օրենքը հետ ուղարկել կառավարություն՝ լրամշակելու: “Ծախսերն են անում, գաղտնի […]

Անդրիաս Ղուկասյանի նամակը Ջեյմս Ուորլիկին

Բաց նամակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիկին   Հարգելի պարոն Դեսպան,   Ձեր ելույթը Միջազգային խաղաղության Քարնեգի հիմնադրամում՝ խիզախ եւ հաստատակամ քայլ է, որն արժանի է հարգանքի:  Ներկայիս ստատուս-քվոյի պահպանման գինը զինադադարի գծում՝ զինվորական ծառայություն տանող 18-20 տարեկան երիտասարդների ընդհատված կյանքերն են: Ցավոք, հակամարտության գոտում ամենամյա մարդկային զոհերը որեւէ մեկի համար արդար կարգավորման մասին համաձայնության […]

Խաղի նոր կանոններ

Կառավարության այսօրվա նիստի ընթացքում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտնեց, որ երեկ հանդիպել է խոշոր գործարարների հետ և քննարկել համագործակցության բազմաթիվ հարցեր ու սահմանել խաղի կանոներ: ՛՛Խաղի կանոններ ենք սահմանել, պայմանավորվել ենք, որ պետք է աշխատենք հավասար դաշտում, ամեն ինչ պետք է անեն, որ ստվերից դուրս գան, սա պարտադիր պայման է և մինչև հուլիսի մեկը ժամանակ ենք […]

Մանկապարտեզները նորոգվելու են

Երևանի քաղաքապետարանի 2014 թվականի շինբարեկարգման ծրագրի շրջանակում մայրաքաղաքի մանկապարտեզներում վերանորոգման աշխատանքներ են ընթանում: Քաղաքապետարանի ենթակայության 21 նախադպրոցական ուսումնական հաստատություններում շինարարական աշխատանքների իրականացման համար հայտարարված մրցույթների անցկացումից հետո մեկնարկել են հիմնանորոգման և մասնակի նորոգման աշխատանքները: Եվս 2 մանկապարտեզներում նորոգման աշխատանքները կմեկնարկեն առաջիկայում՝ մրցույթների անցկացումից հետո: Շինաշխատանքների շրջանակում  իրականացվում է խմբասենյակների, սանհանգույցների և տանիքների նորոգում, դռների ու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

Ամենաընթերցված