14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՀՀԿ երիտասարդների պատրաստած տեսահոլովակը` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ /վիդեո/

Հայոց ցեղասպանության100-րդ տարելիցին ընդառաջ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության (ԵԿ) անդամները տեսահոլովակ են պատրաստել, որտեղ շնորհակալություն են հայտնում այն երկրներին, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Այս առիթով ՀՀԿ ԵԿ նախագահ Կարեն Ավագյանը նշեց. «Մենք երախտապարտ ենք բոլոր այն երկրներին, որոնք ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Համոզված ենք, որ մյուսները նույնպես կհետևեն ճշմարտությանն ու կստիպեն Թուրքիային առերեսվել […]

Ջուր չի լինի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ ջրագծի վթարի վերացման աշխատանքների հետ կապված՝ ս. թ. ապրիլի 25-ին ժամը 10.00-ից մինչև ապրիլի 26-ը ժամը 10.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը:` Ավան վարչական շրջանի, Նորք-Մարաշ վարչական շրջանի, Նոր Նորք վարչական շրջանի` 1, 2, 3, 6, 7, 9 զանգվածների, Էրեբունի վարչական շրջանի` Մուշավանի 7-10, Դավիթ Բեկ, […]

“Հայոց ցեղասպանությունը եւ արցախյան գոյապայքարը. քաղված դասեր տասնամյակներ անց”

Ապրիլի 22-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ «Հայոց ցեղասպանությունը և արցախյան գոյապայքարը. քաղված դասեր տասնամյակներ անց» թեմայով հավաք-քննարկում, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին: Հավաք-քննարկմանը մասնակցում էին բուհի պրոֆեսորադասախոսական և ուսանողական անձնակազմը, ՀՀ ԶՈւ սպաներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: Կարևորելով միջոցառման խորագիրը՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն Սամվել Առաքելյանն իր ելույթում ընդգծեց այն մեծ դերակատարությունը, որ […]

Ցեղասպանությունը չդատապարտելը գրեթե հավասարազոր է խրախուսելուն. Է. Շարմազանով

ԱԺ նախագահի պաշտոնակատար Էդուարդ Շարմազանովը ապրիլի 23-ին ընդունեց  Լիտվայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Յոուզաս Օլեկասի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ  Կորյուն Նահապետյանը և ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: Էդուարդ Շարմազանովը գոհունակությամբ արձանագրեց, որ վերջին տարիներին նշանակալից առաջընթաց է արձանագրվել Հայաստան-Լիտվա հարաբերություններում, և հույս […]

Sportbox-ը Յուրա Մովսիսյանի գոլը ճանաչել է լավագույնը/վիդեո/

Ռուսական Sportbox.ru կայքը Ռուսաստանի առաջնության 26-րդ տուրի լավագույն գոլ է ճանաչել Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի ”Սպարտակի” հարձակվող Յուրա Մովսիսյանի` ”Ռուբինի” դեմ խաղում հեղինակած գոլը: Հարձակվողի գոլի օգտին քվեարկել է մասնակիցների 35%-ը: Հիշեցնենք, որ Մովսիսյանի գոլը լավագույնն էին ճանաչել նաեւ Sport Express-ը եւ Чемпионат.com-ը:

Եթե ընտրվեմ Ազգային ժողովի նախագահ, ավելի դյուրին կերպով իմ դերակատարումը նշանակալից կդարձնեմ. Գ. Սահակյան

”Նման խնդիրները որոշվում են Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստում, և այսօր մտածել, թե ինչպիսի առաջադրանքներ կլինեն, շատ դժվար է: Եթե խոսքն ինձ է վերաբերում, ես ինձ ուղղորդող անձնավորություն չեմ , երբ կքննարկվի, իմ թեկնածությունը կլինի, երբ այն  հայեցակարգը, որը մտածում եմ Ազգային ժողովի խնդիրները լուծելու համար, կներկայացնեմ, կընդունվի Գործադիր մարմնի կողմից, այդ ժամանակ էլ […]

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Լիտվայի պաշտպանության նախարարին

Ապրիլի 23-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Լիտվայի պաշտպանության նախարար Յուոզաս Օլեկասի հետ` վերջինիս նախաձեռնությամբ:  Սա նրանց առաջին հանդիպումը չէ: Առաջին նախագահի և Լիտվայի պաշտպանության նախարարի ծանոթությունը սկսվել է դեռ 1989 թվականից, երբ պարոն Օլեկասը, Անդրեյ Սախարովի և Գալինա Ստարավոյտովայի հետ միասին պայքարում էր ձերբակալված «Ղարաբաղ» կոմիտեի ազատության համար և շարունակվել է 1991թ. […]

Հայաստանում է Լիտվայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրավերով ապրիլի 23-ին մեկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Լիտվայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Յուոզաս Օլեկասի գլխավորած պատվիրակությունը: ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի ունեցած դիմավորման պաշտոնական արարողությունից հետո կայացել է երկու երկրների պաշտպանության նախարարների առանձնազրույցը, այնուհետև` ընդլայնված կազմով հանդիպումը: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-լիտվական երկկողմ ռազմական համագործակցությանը, ինչպես նաև […]

Վարդան Մինասյանը 2 տարվա պայմանագիր կնքեց ղազախական ակումբի հետ

Այսօր Աստանայում ”Բայտերեկի” հետ գավաթային հանդիպումից հետո Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը պայմանագիր է ստորագրել ղազախական ”Տոբոլի” հետ: Ակումբի պաշտոնական կայքը հայտնում է, որ պայմանագիրը նախատեսված է երկու տարվա համար։ Վարդան Մինասյանին կօգնի Ռաֆայել Նազարյանը։ Մոտակա օրերին Վարդան Մինասյան պաշտոնապես կհայտավորվի որպես Ղազախստանի առաջնությանը մասնակից ակումբի գլխավոր մարզի: Սա կլինի հայազգի մասնագետի […]

Մենք հաղթող ազգ ենք. Աբգար Ափինյան

Երևանի գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց  հայ գրողների և առհասարակ հայ հասարակության վիճակի մասին: Ցեղասպանության տարելիցից մելկ օր առաջ Ափինյանը նկատեց, որ հայ ժողովուրդը հաղթող ժողովուրդ է.”Եւ այն որ այսքանից հետո հայությունը շարունակում է ապրել իր բնօրրանում, երբ այսօր արևմտյան Հայաստանում հայեր կան, թաքնված, ծպտյալ հայեր: Մենք պետք է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

Ամենաընթերցված