05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Աշխարհի ամենաթանկ հյուրանոցային համարները/ֆոտո/

Ամերիկյան Celebrity Net Worth-ը կազմել է աշխարհի ամենաթանկ հյուրանոցային համարների հնգյակը:

Առաջին հորիզոնականում է President Wilson Hotel-ի թագավորական պենտհաուսը Ժնևում: Աշխարհի ամենաթանկ համարը մեկ գիշերվա համար կարելի է վարձել 59 հազար դոլարով: Այն գտնվում է հյուրանոցի վերին հարկում և կարող է տեղավորել 40 հյուր:

Երկրորդ հորիզոնականում է Լաս Վեգասում Palms Casino Resort-ում Հյու Հեֆների (Playboy) պենտհաուսը:  Երկհարկանի համարի արժեքն է 40 հազար դոլար:

Երրորդ հորիզոնականում է Նյու Յորքում գտնվող Four Seasons Hotel-ի համարը, որում մեկ օր անցկացնելու համար անհրաժեշտ է վճարել 34 հազար դոլար: Այն սպասարկում է առանձին վերելակը:

Չորրորդ հորիզոնականում է Հռոմի Westin Excelsior-ի համարը. 29 հազար դոլար:

Հնգյակը եզրափակում է Տոկիոյի Ritz-Carlston-ի շքեղ համար, որի արժեքը կազմում է 25 հազար դոլար:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ