Հայաստան-ԱՄԷ հանդիպումը կցուցադրվի ”Արմենիա”-ի’ ուղիղ եթերում

Այսօր՝ մայիսի 27-ին, ֆուտբոլի Հայաստանի հավաքականը Շվեյցարիայի Ժնև քաղաքի ”Ֆոնտենետ” մարզադաշտում ընկերական հանդիպում կանցկացնի Արաբական Միացյալ էմիրությունների հավաքականի հետ: Հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 21:00-ին և կհեռարձակվի ”Արմենիա” հեռուստաընկերության ուղիղ եթերում: