15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Հաստատվել են բուհերի 2014-2015 ուստարվա առկա ուսուցման տեղերը

ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2014/2015 ուսումնական տարվա՝ բակալավրի կրթական ծրագրով և մագիստրոսի կրթական ծրագրով առկա ուսուցմամբ ընդունելության տեղերը: Նոր ուսումնական տարվա համար նախատեսվում է բակալավրի կրթական ծրագրով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ 2516 տեղ, իսկ մագիստրոսի կրթական ծրագրով՝ 1715 տեղ, որից 1312 տեղ՝ առանց տարկետման իրավունքի և 403 տեղ՝ տարկետման իրավունքով: Մեկ […]

՛՛Միշտ պարտություն են կրում՛՛

՛՛Շատ մեծ տարբերություն կա, տարբեր քաղաքական ուժեր են, տարբեր ուղղվածություններ ունեցող՛՛,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ ի պատասխան հարցի, թե տաևբերություն կա, որ իր օգտին երեկ բացի ՀՀԿ-ից քվեարկել են ՕԵԿ-ն ու ԲՀԿ-ը: Ճշգրտմանը՝ ՀՀԿ-ի հետ հարաբերություններում ինչ տարբերություն կա այդ երկու ուժերի միջև, նա նշեց. ՛՛Մարդկային փոխհարաբերություններ են, բոլորը […]

ԲՀԿ-ի դիրքորոշման մեջ որևէ սխալ բան չի եղել. Ն. Զոհրաբյան

՛՛Հիմա քառյակը պատրաստում է սկզբունքային չորս առաջարկ, մենք մեր առաջարկները կներկայացնենք, կախված նրանից Կառավարույթունն ինչ արձագանք կտա մեր՝ քառյակի առաջարկներին, ըստ այդմ էլ մենք չորս քաղաքական ուժերով կներկայացնենք  ու կորոշենք մեր հետագա անելիքները՛՛,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ խոսելով Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ կենսաթոշակային պահումները չվճարելու դիմաց տուգանքների […]

Ինչու՞ էր Րաֆֆի Հովհաննիսյանը Թուրքիա գնացել/վիդեո/

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ”Ժառանգություն” կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը խոսեց ապրիլի 24-ին Թուրքիա կատարած իր այցի մասին: “ Գտնվում էի Ստամբուլում մասնակցելու մեր հայրենակիցների և նաև առաջադեմ քրդերի ու թուրքերի կողմից կազմակերպված միջոցառումներին: Ինչպես գիտենք մեր պարագայում ցեղասպանությունը ոչ միայ ժողովրդի կործանում էր , այլ նաև բնահանում, տեղահանում: Ես առիթ ունեցա ելույթ ունենալ “Թալեաթ […]

Կմեծանա զինվորական ծառայության գրավչությունը

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» և ևս ութ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերին, որոնք մշակվել են 2013թ. դեկտեմբերի 12-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքի 9-րդ հավելվածը պետական բոլոր ծառայություններում կիրառելի դարձնելու, ինչպես նաև օրենքում առկա որոշ խնդիրներ լուծելու նպատակով: Մասնավորապես, առաջարկվում է հստակեցնել նաև Հայաստանում գործող […]

Հովհաննես Սահակյանը շնորհակալություն հայտնեց ՀՀԿ-ին ու ԲՀԿ-ին

Այսօր Ազգային ժողովում կայացավ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրություն, որտեղ առաջադրված էր միայն ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանի թեկնածությունը: Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը ընտրությունից հետո ասաց, որ մասնակցել է 86 պատգամավոր, կողմ է քվեարկել 80, դեմ 5  հոգի:  1 քվեաթերթիկն անվավաեր է եղել:  Հանձնաժողովի նորընտիր նախագահ Հովհաննես Սահակյանը շնորհակալություն հայտնեց ՀՀԿ-ին իրեն վստահելու […]

2014թ. մայրաքաղաքում թեքահարթակներ կկառուցվեն ինչպես քաղաքային ծրագրով, այնպես էլ մասնավոր ընկերությունների կողմից

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ 2013 թվականին մայրաքաղաքի փողոցների հետիոտնային անցումներում թեքահարթակներ կառուցելու նպատակով  առաջին անգամ համայնքային բյուջեից հատկացվեց 20 մլն. դրամ:  Թեքահարթակներ կառուցվեցին նաև մասնավոր ընկերությունների միջոցներով: Տարեցտարի ընդլայնվող ծրագրի համար, դարձյալ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ, այս տարի համայնքային բյուջեից կհատկացի արդեն 40 մլն. դրամ: Այդ միջոցներով մայրաքաղաքի վարչական շրջաններում, ըստ առաջնահերթության, կկառուցվի […]

՛՛Եթե որևէ մեկը գալիք տարիների ըն­թաց­քում հավակնում է նախագահի կամ վարչապետի պաշտոնին, այդ ճանա­պարհն ուղիղ անցնում է Մելիք Ադամյան փողոցով՛՛ /վիդեո/

՛՛Հայաստանում նոր քաղաքական իրավիճակ է հասունանում, որը դեռևս ոչ բոլորն են գիտակցում: Մասնավորապես նախագահ Սերժ Սարգսյանի կողմից արված հայտարարությունն առ այն, որ նա երրորդ ժամկետում և որևէ ձևաչափում չի հավակնելու պետոյթան ղեկը վերցնելուն, փաստացի նոր քաղաքական  խաղի նոր կանոնների հայտարարում էր, ինչը դեռ մինչև վերջ չի ընկալվել՛՛,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ […]

Հայոց ցեղասպանության մասին բարձրաձայնած թուրք լրագրողը ճանաչվել է “Մամուլի ազատության 100 հերոս”

“Լրագրողներ առանց սահմանների” կազմակերպության հրապարակած “Մամուլի ազատության 100 հերոս” ցուցակում տեղ են գտել 2 լրագրող Թուրքիայից: Հասան Ջեմալը /T 24/ և Իսլայիլ Սայմազը /Ռադիքալ/) ընդգրկվել են ցուցակում իրենց լրագրողական խիզախումների համար: Նրանց հետ միասին 100-յակի մեջ ընդգրկված են լրագրողներ աշխարհի 64 պետությունից, գրում է Ermenihaber.am–ը: Ըստ թուրքական “Գազեթեջիլեր” կայքի` Հասան Ջեմալի մասնագիտական ոլորտում հերոսացման մեջ […]

”Միկայի” ֆուտբոլիստը 2 տարվա պայմանագիր է կնքել ”Հոֆենհայմի” հետ

Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականի կիսապաշտպան Հայկ Գալստյանը գերմանական ”Հոֆենհայմում” փորձաշրջան անցնելուց հետո պայմանագիր է կնքել գերմանական ակումբի հետ: Transfermarkt.de-ն հայտնում է, որ Երեւանի ”Միկայի” դպրոցի սանը 2 տարվա պայմանագիր է կնքել ”Հոֆենհայմի” հետ: 16-ամյա ֆուտբոլիստը հանդես կգա գերմանական ակումբի պատանեկան թիմում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի