26 Հոկտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Նախագահը ՀՀԿ ԳՄ անդամներին ներկայացրել է Վրաստան եւ Ռուսաստան այցի արդյունքները

Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստում քննարկվել են ներքաղաքական եւ ներկուսակցական, ինչպես նաեւ արտաքաին քաղաքական հարցեր: Այս մասին նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

“ Քննարկեցինք ներքաղաքական, ներկուսակցական, արտաքին քաղաքական հարցեր: Հանրապետության նախագահը ներկայացրեց նաեւ Վրաստան կատարած այցի, ինչպես նաեւ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման արդյունքները”,-ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց  Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

 Նրա խոսքով, նախագահի Վրաստան կատարած այցն արդյունավետ էր թե՛ հայ-վրացական հարաբերությունների՝ տնտեսական համագործակցության եւ քաղաքական երկխոսության առումով: “Պետք է նշեմ նաեւ, որ Հանրապետության նախագահի եւ Ռուսաստանի դաշնության արտաքին գործերի նախարարի հետ հանդիպումը եղել է կառուցողական”,- եզրափակեց Շարմազանովը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ