08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

՛՛Այդ ծանրաձողը նա չի կարող բարձրացնել՛՛

ՀՀ ԱԳ նախկին փոխնախարար, ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը կարծում է, որ Արտաքին գործերի նախարարությունը լուրջ վրիպումներ ունի կադրային քաղաքականության հարցում: ՛՛Եթե մինչ այդ ասում էին՝ օլիգարխներ ու մեծահարուստներ են նշանակվում, հիմա ունենք այնպիսի դեպք, որ շատ լավ սպորտսմենին դեսպան են նշանակել: Սխալ էր նրան դեսպան նշանակելը, մանավանդ Վրաստանի, որովհետև Վրաստանը մեզ համար շատ կարևոր երկիր է՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով Վրաստանում Յուրի Վարդանյանին դեսպան նշանակելուց, ասաց Նավասարդյանը: ՛՛Մեծ սայթաքում է, և այդ ծանրաձողը նա չի կարող բարձրացնել, նման նշանակումներն ունենում են ցավալի հետրնանքներ՛՛,-նկատեց նա՝ հավելելով, որ նման ցավալի հետևանքներից մեկն էլ  Շառլ Ազնավուրին՝ դեսպան նշանակումն էր: ՛՛Չէր կարելի նման մեծությանը դնել նման իրավիճակի մեջ ու նա մի քանի անգամ խախտում էր կանոններն՝ անելով այնպիսի հայտարարություններ, որ դեսպանը չպիտի անի, որ Կառավարությունն ու մեր երկիրը չէր անում՛՛: 

Նավասարդյանը շեշտեց, որ Շառլ Ազնավուրի նշանակումը գնահատել էր որպես ՛՛բանանի կեղև էր դրված նախագահի ոտքի տակ՛՛, հիմա Յուրի Վարդանյանի նշանակումը որակում է որպես երկրորդ կեղևը:

Ինչ վերաբերում է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի նշանակմանը ԱՄՆ-ում դեսպան, ապա բանախոսն ընդգծեց, որ նա ունի համապատասխան մակարդակ, կրթական ցենզ, բայց ինքը դժվարանում է ասել՝ ինչպիսի դեսպան կլինի Սարգսյանը: Ըստ նրա՝ հաշվի առնելով օֆշորային սկանդալը՝ Տիգրան Սարգսյանին չպիտի նշանակեին դեսպան:

Ասուլիսի մյուս բանախոսը՝ քաղաքագետ Լևոն Շիրինյանը նշեց, որ կոնկրետ անձանց չի ցանկանում անդրադառնալ: ՛՛Ավանդույթը խիստ բոլշևիկյանի է, ՛՛կարևորն իմ ընգերներին ուղարկեմ՛՛ սկզբունքն է գործում՛՛,-նշեց նա, ապա նկատեց. ՛՛Տոհմացեղային հարաբերություններին պետք է վերջ տրվի, եթե ուզում ենք, որ երկիր զարգանա՛՛: Նրա խոսքով՝ Տիգրան Սարգսյանի դեպքում հաշվի են առել միջազգային վալյուտային ֆոնդի հետ հարաբերությւոնները, կրթությունն ու լեզուն:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ