07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Դե ուրեմն Զարուհուն հետ կանչեք

՛՛Ալիևը վիրավորում է մեր ամբողջ ժողովրդին, և ես այստեղ պարտիզանի նման լռելը սխալ եմ համարում՛՛,-այսօր ասուլիսում ասաց ՀՀ ԱԳ նախկին փոխնախարար, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանն՝ անդրադառնալով ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության պահվածքին ու մասնավորապես լռությանը Ադրբեջանի նախագահի ելույթից հետո: Նավասարդանի խոսքով՝ չպիտի մոռանալ, որ դա խորհրդրանական մեխանիզմ է, և այդ պատվիրակությունը պետք է օժտված լինի ու նպաստի դիվանագիտական գործունեույթւոնը: ՛՛Պատիվ չէ այդպես նստել ու ականջները կախել՛՛,-նկատեց նա:

Ասուլիսի մյուս բանախոս քաղաքագետ Լևոն Շիրինյանն ընդգծեց, որ Ադրբեջանը մեր դեմ վարում է  տոտալ պատերազմ՝ կրակում է սահմանամերձ գոտում, մշակույթի ոլորտում, մեր հայրենիքի հողերն է նվաճում: ՛՛Մեր պատասխանը պետք է լինի տոտալ հակահարձակում՝ սահմանամերձ գոտում նույնիսկ դիպուկահարի զենքով ոչնչացնելով մինչև ամեն տեղ, բոլոր տեղերը ելույթներով՛՛,-նկատեց նա: Ըստ Շիրինյանի՝ հայկական պատվիրակությունը պատասխան չի ունեցել տալու, և որպեսզի նման իրավիճակներում չհայտնվենք, պատվիրակության անդամները պետք է լինեն կիրթ, դաստիարակված ու ինտրիգայից հեռու մարդիկ: Դիտարկմանը, թե միգուցե Հայաստանի ղեկավարությունն էր հրահանգել լռել, Շիրինյանն արձագանքեց. ՛՛Եթե հրահանգ կար, թող խախտեին հրահանգը, թող խախտեր, թող այստեղ հեռացնեին: Անցյալ անգամ Զարուհին ասեց չէ՞, դե ուրեմն Զարուհուն հետ կանչեք՛՛:

Դիտարկմանը, թե պատվիրակության անդամներն են նաև ընդդիմադիր պատգամավորները, Նավասարդյանը պատասխանեց. ՛՛Չեմ կարծում, որ ղեկավարությունը նման ցուցում ուներ: Բացի այդ երբ պետք է քննադատել այստեղ Հայաստանում նույն ղեկավարությանը, անում եմ, բայց գնալ Ստրասբուրգ հասնել հարկատուների հաշվին ու նորահարսի նման նստել ու ոչինչ չասել, ես ճիշտ չեմ համարում՛՛:

Շիրինյանը շեշտեց, թե պետք է պատիժների մեխանիզմ ստեղծել. ՛՛Ով չի կարողանում աշխատել, նրան պետք է ազատել, թե չէ ի՞նչ է, գնում են, ձախողում են, իմաստունի տեղ են դնում իրենց ու գալիս՛՛:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ