24 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Քեմերոնը կփորձի շոտլանդացիներին համոզել քվեարկել անկախության դեմ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ջեյմս Քամերոնը մտադիր է իր հյուսիս կատարած այցի ժամանակ համոզել շոտլանդացիներին հրաժարվել Բրիտանիայի կազմից դուրս գալու մտքից: Համաձայն տարածված խոսքի, Քեմերոնը պետք է ասի, որ ‘’ լռող մեծամասնությունը’’ ցանկանում է մնալ Բրիտանիայի կազմում: “Մենք լսել ենք, թե ինչպես են աղմկում շատ ազգայնամոլներ, այժմ ժամանակն է լսելու նաև լուռ մնացած մեծամասնությանը’’- ասվում է […]

ՌԴ-ում հայաստանցի միգրանտներին ուշագրավ արտոնություններ տրվեցին

ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև ՌԴ տարածքում ՀՀ քաղաքացիների և ՀՀ տարածքում ՌԴ քաղաքացիների գտնվելու կարգի մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը: Հաջորդ որոշմամբ համաձայնություն է տրվել 1994թ. հուլիսի 19-ի՝ երկու երկրների տարածքում աշխատող քաղաքացիների աշխատանքային գործունեության և սոցիալական պաշտպանության խնդիրները կարգավորող համաձայնագրում փոփոխություններ կատարելու արձանագրության կնքման առաջարկությանը: Մաքսային միությանը […]

Նոր սերնդի ՀԴՄ-ների կիրառման ժամկետները երկարացվեցին /վիդեո/

Կառավարությունն իր նախորդ նիստում որոշել էր, որ նոր սերնդի ՀԴՄ-ները պետք է ձեռք բերվեն հուլիսի մեկիից: Այսօր նիստում որոշում դրանց կիրառումը պարտադիր դարձնել ավելի ուժ, այսինքն՝ ժամկետները հետաձգվում են:  Լրագրողների հետ հանդիպմանը Ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը նշեց, որ սահմանամերձ գյուղերին դրանք տրամադրվելու են անվճար, մյուս գյուղերի գործարարներին հիսուն տոկոս զեղչով:   Ալավերդյանը հայտնեց, որ արդեն […]

”Մխիթարյանը հիանալի փոխարինեց Գյոտցեին”. Խամես Ռոդրիգես

”Մոնակոյի” և Կոլումբիայի հավաքականի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը խոսել է Դորտմունդի ”Բորուսիայի” և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին։ Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ դորտմունդցիները ցանկանում էին ձեռք բերել կոլումբիացուն որպես Մարիո Գյոտցեի փոխարինող: Սակայն, նրա փոխարեն ”Բորուսիան” ձեռք բերեց Հենրիխ Մխիթարյան։ ”Երազանք կլիներ խաղալ Իսպանիայում: Հիանալի կլիներ հանդես գալ Մադրիդի ”Ռեալում”։ ”Բորուսիայի» համար դա խնդիր չէ։ […]

Էլեկտրաէներգիայի թանկացումը կազդի նաև նախագահի եղբոր վրա /վիդեո/

Էլեկտրաէներգիայի թանկացումը ազդելու է նաև ՀՀ նախագահի եղբոր, Սիրիայի նախկին դեսպան, Հայաստանի հանրապետության հատուկ հանձնարարություններով դեսպան   Լևոն Սարգսյանի վրա: “Եթե բոլորի վրա ազդի, իմ վրա էլ կազդի”,- այսօր ՀՀ կառավարության շենքի մոտ մի քանի լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Լևոն Սարգսյանը: Հարցին, թե ձեռնարկվելիք  ի՞նչ քայլեր է առաջարկում, նա նշեց , որ տնտեսագետ չէ և այդ […]

Դռներ չենք կոտրելու՝ մենք կուլտուրական մարդիկ ենք. օդաչուները վճռական են /վիդեո/

Արդեն տարիներ շարունակ “Հաշմանդամ օդաչուներ” ՀԿ-ն  անդամները , որի կազմում ոչ միայն օդաչուներն են այլ, ինժեներատեխնիկական անձնակազմը և այն կանայք, որոնց ամուսինները ավիավթարի ժամանակ մահացել են պահանջում են իրենց գումարները: Հաշմանդամ օդաչուները նշում են, որ  աշխատանքի ընթացքում ձեռք են բերել մասնագիտական հիվանդություն, որն, ըստ Հայաստանի բոլոր օրեքների պետք է փոխհատուցվի առողջությանը պատճառված վնասի համար: Սակայն […]

Վարչապետի հանձնարարականը՝ նախարարներին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր Կառավարության նիստում բոլոր նախարարներին հանձնարարեց ժամանակացույց մշակել ու ամեն ամիս այցելել մարզեր: ՛՛Յուրաքանչյուր նախարար ամիսը մեկ անգամ պիտի այցելի մարզեր, դա շատ կարևոր ու պարտադիր է, որ նախարարը ծանոթանա ժողովրդի հետ, հանդիպի, քննարկումներ, լսումներ կազմակերպի, որ Կառավարությունը շփվի մեր ազգաբնակչության հետ՛՛,-նշեց նա:

Վարդենիսցիներին կաջակցեն

Կառավարության այսօրվա նիստում որոշում ընդունվեց աջակցել Վարդենիսի բնակիչներին: Նշենք, որ հունիսի 29-ին այնտեղ ուժեղ քամու հետևանքով տեղի ունեցած ավերածություններից հետո բնակիչները ստիպված փակել են Վարդենիս-Երևան ավտոճանապարհը: Նրանք պահանջում էին, որ Վարդենիս ժամանեն կառավարության ներկայացուցիչները՝ Գեղարքունիքի մարզպետարանի և Վարդենիսի քաղաքապետարանի պաշտոնյաների հետ միասին քննարկելու տուժած քաղաքացիներին դրամական կամ շինանյութի տեսքով օգնություն տրամադրելու հարցը: Կառավարությունը քննարկել է […]

Ազատվել է աշխատանքից

Արդարադատության նախարարի աշխատակազմի ղեկավար Կամո Ադամյանն ազատվել է աշխատանքից իր դիմումի համաձայն: Այսօր Կառավարության նիստում հարցը զեկուցելով ասաց նախարար Հովհաննես Մանուկյանը: Նա նշեց, որ աշխատակազմի նախկին ղեկավարն անցնելու է այլ աշխատանքի:

Իրաքում նոր դեսպան ունենք

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի Կարեն Գրիգորյանը  նշանակվել  է Իրաքի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը՝ Բաղդադ):

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի