ԱԱ-2014. Գերմանիան և ԱՄՆ-ն 1/8 եզրափակչում են/վիդեո/

Գերմանիայի հավաքականը հաղթեց ԱՄՆ-ին աշխարհի առաջնության խմբային փուլի վերջին խաղում: Հանդիպումն ավարտվեց 1-0 հաշվով: Միակ գոլն իր հաշվին գրանցեց Թոմաս Մյուլերը: Գերմանիան խմբից դուրս եկավ առաջին, իսկ ԱՄՆ-ն` երկրորդ տեղով: Խմբի անհաջողակներն են Պորտուգալիան և Գանան: