17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Կադրային փոփոխություն

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Գրիգոր Մուրադյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ Արսեն Մկրտչյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից։

ՀՀ վարչապետը ՝ Տիգրան Սարգսյանի, Վլադիմիր Գասապարյանի եւ Ռոբերտ Քոչարյանի մասին /վիդեո/

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ողջունում է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին ԱՄՆ դեսպան նշանակելու փաստը եւ նրա բնութագրմամբ՝ Տիգրան Սարգսյանը չի հեռացել, հոգով սրտով մեզ հետ է:”Բրավո, լավ է”,-ասաց նա: Ինչ վերաբերում է իր եւ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փոխհարաբերություններին, ապա լարվածություն չկա եւ Գասպարյանը նորմալ աշխատում է: Այն հարցին, թե ինչպես կմեկնաբանի  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ […]

Սահմանադրական բարեփոխումների վերջնաժամկետը՝ հոկտեմբերի 15-ին

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը որոշում է ընդունել, որի համաձայն փոփոխություն եւ լրացում է կատարվել ՀՀ նախագահի սեպտեմբերի 14-ի` նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին հրամանագրում: Որոշման մեջ նշվում է հետեւյալը. “Հիմք ընդունելով “Իրավական ակտերի մասին” Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը` ո ր ո շ ու մ ե մ. 1. Հայաստանի Հանրապետության […]

Տեր-Պետրոսյանը կհամակերպվի այս իրողության հետ

՛՛Ռոբերտ Քոչարյանը կանգնած է քառյակի առջևում, ոչ թե հետևում՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանը: Նա նման տեսակետի է հանգել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցից հետո, որտեղ անդրադարձ է կատարվում Որոտանի վաճառքին, կարմիր գծերին և քառյակի կետերին ընդհանրապես: ՛՛Այս պահին արդեն ինքը ցույց տվեց, որ փորձում է վերցնել այդ լիդերությունն իր ձեռքը և […]

Հանրությունը պետք է վստահի ոստիկանին. Սյունիքի մարզպետ /ֆոտո/

Երեկ Սյունիքի մարզպետարանում մարզպետ Վահե Հակոբյանն աշխատանքային խորհրդակցություն էր հրավիրել, որին  մասնակցում էին համայնքների եւ հանրակրթական հաստատությունների ղեկավարներ, մարզպետարանի ու մարզային ոստիկանության աշխատակիցներ: Մարզպետը  կարեւորեց  նման ձեւաչափով հանդիպումները եւ նշել, որ պետք է ստեղծել այնպիսի միջավայր, որ հանրությունը վստահի ոստիկանին՝ հիմք ընդունելով նրա կատարած աշխատանքը: Վահե Հակոբյանը հորդորեց բաց ու անկաշկանդ զրույցի եւ առաջարկեց  մատնաշնել […]

“Համարձակ քայլեր” պետք է ձեռնարկի Թուրքիան` առերեսվելով սեփական պատմության հետ. Շարմազանով

“Համարձակ քայլեր” պետք է ձեռնարկի ոչ թե Հայաստանը, այլ Թուրքիան` առերեսվելով սեփական պատմության հետ: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հայտարարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի հայտարարությունը: Վերջինս, հիշեցնենք, հայտարարել  է, թե հայերի համար 1915թ-ը տեղահանության տարի էր եւ հավելել, որ Անկարայի եւ Երեւանի հարաբերություններում “նոր դարաշրջան” սկսելու համար Թուրքիան Հայաստանից “համարձակ […]

Հայաստանի մ. 17 տ. հավաքականը պարտվեց բելառուսներին

ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում կայացավ Հայաստանի և Բելառուսի մինչև 17 տարեկանների հավաքականների ընկերական հանդիպումը: Հանդիպման 5-րդ րոպեին հաշիվը բացեց Կոնստանտին Կուչինսկին՝ 0:1: Երեք րոպե անց Էդգար Մովսիսյանը 11-մետրանոց հարվածով հավասարեցրեց հաշիվը: 14-րդ րոպեին Արթուր Սարամախան կրկին առաջ մղեց բելառուսներին՝ 1:2: 25-րդ րոպեին Եվգենի Բալը հաշիվը դարձրեց 1:3: Հանդիպման վերջին րոպեին Վիտալի Լիսակովիչը ձևակերպեց խաղի վերջնական […]

ՄԻՊ-ը նախարարներին առաջարկում է դիմել դատարան

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում չցանկացավ մեկնաբանել վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը՝ հարկ եղած դեպքում օրենսդրական նախաձեռնությմաբ հանդես գալ՝ լուծելու համար ակցիաների ժամանակ քաղաքացիների դրսևորման ձևի հետ կապված խնդիրը: Նշենք, որ վարչապետն այսօր անդրադարձավ Ազգային ժողովի շենքի դիմաց ակտիվիստների՝ նախարարների և պատգամավորների վրա մեղադրամներ նետելուն: ՛՛Ես չեմ պատրաստվում որևէ […]

Երկրաշարժերը 2014թ. հունիսի 19-ից մինչև 25-ը

Ս.թ. հունիսի 19-ից մինչև 25-ը ՍՊԾ-ի դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել: Տարածաշրջանում. 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 6 երկրաշարժ, որից 2-ը` 3-ից մինչև 4 բալ ուժգնությամբ Թուրքիայի Վան քաղաքի տարածքում: 3-4 բալ ուժգնությամբ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Իրանի Ահար քաղաքից 25 կմ դեպի հարավ-արևմուտք: 3 բալ […]

Ինչո՞ւ պետությունը չի հոգում …/վիդեո/

Այսօր Հենարան մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ “Ունիսոն” ՀԿ գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը և “Սեյվ դը չիլդրեն” կազմակերպության LIFE ծրագրի տնօրեն Ջինա Սարգիզովան անդրադարձան նաև հաշմանդամների տրանսպորտային խնդիրներին: Սարգիզովան նկատեց, որ LIFE ծրագիրը աջակցում է աշխատանք ունեցող հաշմանդամների տեղափոխության հարցին լուծում տալուն Ալավերդյանն էլ հավելեց, որ այսօր Երևանում գործում են 1-2 տաքսի ծառայություններ, որոնք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի