19 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Սփյուռք- ՀՀ ոստիկանություն ուղիղ կապը` Skype-ի միջոցով, կայացավ

Օրեր առաջ հայտնել էինք, որ արտերկրի մեր հայրենակիցներին տեղեկատվություն ստանալու հարցում աջակցելու, նրանց խնդիրներին արագ լուծում տալու նպատակով, Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը այսուհետ հնարավորություն է ընձեռում ամեն երեքշաբթի, Երևանի ժամանակով ժամը 10-12-ը, սկայպի միջոցով հարցեր ուղղել ոստիկանության ներկայացուցչին:

Առաջին ուղիղ կապն այսօր էր, սեպտեմբերի 2-ին:  Հարցերին պատասխանում էր ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կազմակերպական-հսկողական բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Մնացական Բիչախչյանը:

Ստացված հարցերի մեծ մասի պատասխանը տրվեց տեղում: Իսկ մեկ տեսազանգ շոշափում էր կոնկրետ խնդիր. անձին հետաքրքրում էր ՀՀ քաղաքացիություն ստանալու կարգը` նշելով իր մասնավոր դեպքը: Քանի որ մեր հայրենակիցն այս օրերին գտնվում էր Հայաստանում, նրան առաջարկվեց համապատասխան փաստաթղթերով ներկայանալ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն` հարցն արագ կարգավորելու համար:

Հիշեցնենք, որ այս նոր ուղիղ կապը գործելու է ամեն երեքշաբթի, Երևանի ժամանակով ժամը 10-12-ը, սկայպի միջոցով:

Հասցեն` Armenia Police:

Հարցերը կարելի է ուղղել նաև [email protected] և [email protected] էլեկտրոնային հասցեներին:

Ոստիկանության ներկայացուցիչները կպատասխանեն ՀՀ քաղաքացիություն ստանալու, քաղաքացիությունը դադարեցնելու, ՀՀ քաղաքացու անձնագիր և նույնականացման քարտ ստանալու, փոխանակելու, ըստ բնակության վայրի հաշվառվելու, կացության կարգավիճակ ստանալու, ինչպես նաև անձնագրային և վիզաների վարչության ու ՀՀ ոստիկանության գործառույթներին առնչվող այլ հարցերի:

  

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ