11 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Նախարարը կարևորել է բնապահպանական խնդիրների վերաբերյալ հասարակության իրազեկվածության մակարդակի բարձրացումը,

ՀՀ բնապահպանության նախարարն ընդունել է բնապահպանականտեղեկատվությանհասարակական (Օրհուս) կենտրոնների համակարգողներին և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչներին         ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն ընդունել է Հայաստանում գործող բնապահպանական տեղեկատվության հասարակական (Օրհուս) կենտրոնների համակարգողներին և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչներին: Ողջունելով ներկաներին՝ նախարարը կարևորել է բնապահպանական խնդիրների վերաբերյալ հասարակության իրազեկվածության մակարդակի բարձրացումը, որպեսզի պետությունը կարողանա նպատակային և արդյունավետ […]

Ֆրանսիան կստանձնի իր առաջարկած պարտականությունները. Անրի Ռենո

”Այն բանից հետո, երբ երկու կողմերը` Հայաստանը և Ադրբեջանը, պատրաստակամություն կհայտնեն իրենց հանդիպմանը, բնականաբար Ֆրանսիան իր կողմից արված առաջարկի իրականացմանն անհրաժեշտ բոլոր միջոցները կձեռնարկի” – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն: Հիշեցնենք, որ այս տարվա մայիսի 12-14 Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Հայսատան կատարած այցի ընթացքում հայտարարեց, որ Ֆրանսիան պատրաստ է […]

Նախագահը ձեռք չի՞ բերի “Свадебный генерал”-ի կարգավիճակ

 Լոռու մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի քննարկման ժամանակ հարցերով դիմեց մասնագիտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանին: ՛՛Ինչքան լավ Հայաստանում կապրենք մենք ու մեր երեխաները, եթե Սահմանադրությունը լիներ մարդակենտրոն, և Սահմանադրության մեջ ամրագրված լիներ իրավունքը իբրև սկզբունք, ինչքան հեշտ կլիներ ապրելը, ինչքան հեշտ կլինեին մարդկային հարաբերությունները պետության, դատական ու իրավական համակարգի բոլոր մարմինների հետ՛՛,-նկատեց նա: […]

”Բորուսիան” պետք է ավելի հուսալի խաղա և քիչ բաց թողնի”. Կլոպ

Դորտմունդի ”Բորուսիայի” գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն անդրադարձել է նախրոդ մրցաշրջանում իր թիմի ելույթներին: Նա գտնում է, որ իր թիմը պետք է ավելի հուսալի խաղա պաշտպանությունում և գործի ավելի կայուն: ”Պետք է աշխատենք նրա վրա, որ հաջորդ մրցաշրջանում ավելի քիչ գոլ բաց թողնենք: ”Բորուսիան” վատ հանդես չէր գալիս, սակայն շատ ասպեկտներ պետք է կատարելագործել: ”Բավարիայի” դեմ […]

Արդյո՞ք Հայաստանը հետաքրքրում է ԵՄ-ին

Այսօր Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն հանդիպեց լրագրողների հետ: Հանդիպումը կազմակերպված էր Ֆրանսիայի ազգային տոներից մեկի` Բաստիլի գրավման օրվա առթիվ: Հիշեցնենք, որ 1789 թ.-ին Ֆրանսիական մեծ հեղախոխության ժամանակ, հուլիսի 14-ին ազատագրվեց Բաստիլ ամրոցը, որտեղ բանտարկված էին ընդդիրադիրները: Քննարկման հիմնական թեմաներն էին ”Եվրոմիությունը և Հայաստանը” և ”հայ-ֆրանսիական հարաբերությունները”: Հարցին, թե արդյո՞ք Եվրոմիությունը չի […]

Գյուղնախարարն ընդունեց Իրաքի դեսպանին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր  ընդունել է Իրաքում ՀՀ արտակարգ եւ լիազոր նորանշանակ  դեսպան  Կարեն Գրիգորյանին: Նշանակման երկիր մեկնելուց առաջ վերջինս այս հանդիպմամբ ցանկանում էր որոշակիացնել հետագա համագործակցության ընդլայնումը՝ հայ-իրաքյան միջպետական կապերի շրջանակներում երկու երկրների գյուղատնտեսության ոլորտների առավել իրատեսական ուղղությունների մասով:          Շնորհավորելով դեսպանին բարձր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, նախարար Սերգո Կարապետյանը […]

Որտե՞ղ մնաց այդ հասարակությունը

Լոռու մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերի տնօրեն Գայանե Քալանթարյանն այսօր ՍԴ և Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը մշակող հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանի հետ հանդիպման ժամանակ հարցրեց, թե ինչն է խոչընդոտում Հայաստանում քաղաքացիական հասարակության ձևավորմանը:  Հարությունյանը պատասխանեց, որ նախևառաջ քաղաքացիական հասարակություն ասելով պետք է հասկանան ժողովուրդ: ՛՛Մեթոդաբանական մոտեցումը պետք է փոխվի: Սահմանադրությունը ոչ թե պետության, իշխանության, այլ ժողովրդի ու քաղաքացիական […]

”Շիրակը” մեզ լավ չէր ուսումնասիրել”. Կումիկով

Ղազախական ”Շախտյորի” գլխավոր մարզիչ Վիկտոր Կումիկովը Եվրոպա Լիգայի որակավորման առաջին փուլի ”Շիրակի” դեմ պատասխան հանդիպումից հետո խոսել է խաղի մասին: Հիշեցնենք, որ ”Շիրակը” հայկական մյուս ակումբների պես դուրս մնաց եվրագավաթների խաղարկությունից: ”Շիրակը” վատ թիմ չէ, սակայն նրանք մեզ լավ չէին ուսումնասիրել: Դատելով ֆուտբոլիստների հայտարարություններից, նրանք չգիտեին, որ մենք տանը բոլորովին այլ կերպ ենք խաղում: Միգուցե մեր մրցակիցները […]

Վահե Հակոբյանը տարածաշրջանի գյուղերում էր /ֆոտո/

Հուլիսի 9-ին Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը այցելել է Կապանի տարածաշրջանի Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ եւ Ծավ գյուղեր: Վահե Հակոբյանին  ուղեկցում էին մարզպետի տեղակալներ Վաչե Գրիգորյանը եւ Աշոտ Մարդյանը, ինչպես նաեւ մարզպետարանի աշխատակազմի պատասխանատուներ: Հանդիպումները մեկնարկեցին Ճակատեն գյուղից: Մարզպետը այցելեց համայնքային կենտրոն, որտեղ հանդիպեց բնակիչներին: Բարձրացրեցին տարաբնույթ հարցեր: Հանդիպումից հետո հյուրերը շրջեցին Ճակատենի դպրոցում: Նույն ձեւաչափով […]

Մարմնական վնասվածք չեմ ստացել, հագուստս չի պատռվել, ընդամենը աչքերս էին մրմռում. տուժող ոստիկան /լրացված/վիդեո/

 Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Շանթ Հարությունյան և ընկերներ քրեական գործով դատական նիստը: Այսօր դատարանում կհարցաքննվեն վկաները: Առաջինը դահլիճ հրավիրվեց է տուժող ոստիկան Անդրանիկ Առաքելյանը: Որը պատմեց նոյեմբերի  5-ին տեղի ունեցածի մասին.”Շանթ Հարությունյանը մահակով խփեց գումարտակի հրամանատար`  Գեղամ Խաչատրյանին, կողքին էլ սպիտակ սպորտային համազգեստով տղա էր”,-ասաց տուժողը: Շանթ Հարությունյանը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի