01 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

”Դրա համար անհրաժեշտ է պահանջել Սերժ Սարգսյանի հրաժարականը” /ֆոտո/

Քիչ առաջ Ազատության հրապարակում մեկնարկեց “Ընդդեմ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության” ակցիան: Հիշեցնենք, մեկ տարի առաջ` սեպտեմբերի 3-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց ՄՄ-ին Հայաստանի անդամակցության մասին : 

Մաքսային միությանն դեմ ակցիան նախատեսվում էր իրականացնել սեպտեմբերի 6-7-ին` ՌԴ վարչապես Դմիտրի Մեդվեդեւի այցի ընթացքում, բայց քանի որ այցը չկայացավ, կազմակերպիչներն այն հրավիրել են այսօր:

Գյումրու լրագրողների “Ասպարեզ” ակումբի նապխագահ Լեւոն Բարսեղյանը, ով ակցիայի կազմակերպիչներից է, լրագրողների հետ զրույցում նշեց, թե իրենց չի հուզում այն, որ ակցիան սակավաթիվ է, իրենց պահանջն է այսօր , որ իշխանությունները, Սերժ Սարգսյանը, հրաժարվեն ՄՄ-ին միանալու որոշումից:

Ըստ Լեւոն Բարսեղյանի` դրա համար անհրաժեշտ է պահանջել հենց Սերժ Սարգսյանի հրաժարականը:

“Ժառանգություն” կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանն էլ նշեց, որ ապագան երիտասարդ սերնդինն է, երեխաներինը, ոչ թե Պուտինինն ու Կրեմլինը:

Այս պահին բողոքավորները քայլում են Բաղրամյան փողոցով դեպի նախագահական նստավայր, որտեղ պատրաստվում են ընթերցել հայտարարություն-պահանջի տեքստը: Ակցիայի մասնակիցները տեղավորվել են Բաղրամյան 26-ի` նախագահի նստավայրի դիմացի մայթին: Ոստիկանները նրանց արգելում են դիմացի մայթ անցնել:  

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ