21 Հունիսի, Saturday, 2025
KFC

Մորմոնները օն-լայն միասեռականներ են հավաքագրում

Վերջին շրջանում շատ են քարոզվում աղանդավորական օն-լայն կայքեր: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը դրանց անդրադարձավ ”Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի”  ղեկավար Ալեքսանդր Ամարյանը:

”Չունենալով հստակ օրենսդրական դաշտ՝ ցանկացած աղանդավորական կառույց կարող է գործել այնպես, ինչպես ուզում է: Համացանցում  ինչքան ուզեք` կգտնեք նման կայքեր: Մորմոնների կայքում գրված է միասեռականության մասին: Նրանք միասեռականներ են հավաքագրում ”,-հայտարարեց Ալեքսանդր Ամարյանը:

Շատ դեպքերում պետական-պաշտոնական անձինք աջակցում են կրոնական աղանդավորական կազմակերպությանը: Աղանդավորները իրենց պաշտպանված են զգում, քանի որ պաշտոնյան նրանց նոր ղեկավարին անգամ շնորհավորական ուղերձ է հղում:

’’Հայաստանի հանրապետությունում կան 50 գրանցված և  250 ոչ գրանցված աղանդավորական կառույցներ: Տպավորություն է, որ ազգը փողի համար պատրաստ է ամեն քայլի:  Քանի որ աղանդավորական կառույցները ներկայանում են նաև որպես իրավապաշտպան կամ բարեգործական կառույցներ’’-Ամարյանը նշեց, որ օրինակ՝ Սեւանում 80 տոկոս աղանդավորներով հնարավոր է քաղաքապետ ընտրել: 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ