21 Հունիսի, Saturday, 2025
KFC

Սիրիահայ ընտանիքներին սոցիալական աջակցության ծրագրերի մասին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ շարունակվում են սիրիահայ երեխաների,  ինչպես  նաև  սոցիալապես  անապահով  սիրիահայ ընտանիքների  սոցիալական աջակցության ծրագրերը: 2014 թվականի հունվար–օգոստոս ամիսներին բնակարանային  վարձերի, կոմունալ վարձավճարների, դեղորայքի ձեռքբերման և այլ նպատակներով դրամական աջակցություններ են տրամադրվել 79  ընտանիքների: Եվս 355  ընտանիքի հատկացվել են կենցաղային իրեր, հագուստեղեն, կոշկեղեն ու գրենական պիտույքներ:

Պարենային աջակցություն է ցուցաբերվել 283 ընտանիքների: Երևանի զբաղվածության տարածքային կենտրոններում հաշվառվել են 34 սիրիահայեր, փաստագրվել են 11-ը: Հաշվետու ժամանակահատվածում 35 քաղաքացիներ ձեռք են բերել կենսաթոշակի իրավունք: 4 երեխա ուղարկվել է  Ճամբար։

Սիրիահայ երեխաները մշտապես մասնակցել են մշակութային տարբեր միջոցառումների, անվճար այցելել են թանգարաններ և մշակութային այլ օջախներ,  113 փոքրիկներ,  հիմնականում արտահերթ հիմունքներով,  ընդունվել են ՆՈՒՀ-եր:

2014 թվականի առաջին 8 ամիսներին  քաղաքապետարանի ենթակա բուժհիմնարկներ են դիմել թվով 1620 սիրիահայեր, որոնց ցուցաբերվել է անվճար բուժօգնություն և սպասարկում։

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ