14 Նոյեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Իշխանափոխությո՞ւն

՛՛Կովկաս՛՛ ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը չի կարծում, որ հայաստանյան ներքաղաքական կյանքում թեժ աշուն է լինելու: Հիշեցնենք, Ազգային ժողովի ոչ իշխանական 4 ուժերը՝ ՛՛Ժառանգություն, ՀԱԿ, ԲՀԿ, ՀՅԴ, դեռևս ամիսներ առաջ իշխանությանը պահանջներ ներկայացրեցին , որոնց իրագործման համար քառյակը վերջնաժամկետ է սահմանել սեպտեմբերի 30-ը:

Պահանջների չկատարման դեպքում քառյակը խոստանում է թեժ աշուն, անգամ իշխանափոխություն: ՛՛Առաջին հերթին իրականության մեջ ոչ մի քառյակ էլ գոյություն չունի, նա չի ներկայացնում միասնական քաղաքական ուժ, երկրորդ՝ նայած թե ինչ են անվանում  թեժ՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց Իսկանդարյանը:

Քաղաքագետի համոզմամբ՝ կլինի հանրահավաք, որը կանվանեն թեժ ու ամեն ինչ այդքանով էլ կվերջանա: ՛՛Հավանաբար, կլինի ինչ-որ առիթ, իրենք այդ առթիվ հանրահավաք կհայտարարեն, ու կգա 700 մարդ, իսկ դրանից հետո այն կանվանեն թեժ աշուն, բայց լուրջ քաղաքական քայլեր, որ կբերեն լուրջ գործընթացների չեն կարող լինել, քանի որ ես չեմ տեսնում որևէ քաղաքական ուժի, որը կարող է այն կազմակերպել՛՛:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ