29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ղարաբաղում բնակչության թիվը աճում է, իսկ Ադրբեջանից արտագաղթում են. սոցիոլոգ

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ  սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն անդրադարձավ ԼՂՀ ճանաչման գործընթացին, Կալիֆորնիայի սենատի որոշման /նախօրեին Կալիֆորնիայի սենատը ճանաչեց ԼՂՀ-ն-հեղ./ շարունակականության հնարավորությանը, նաեւ ՄՄ-ին ՀՀ անդամակցության մասին ՀՀ նախագահի հայտարարությունից մեկ տարի անց ինչ է փոխվել ՀՀ արտաքին քաղաքական վեկտորում:

’’Արդեն ծնվել են սերունդներ և Ադրբեջանում, և Ղարաբաղում: Ղարաբաղում նոր սերունդը ծնվել է ազատության պայմաններում, նույնը վերաբերվում է Հայաստանից հեռացած ադրբեջանցիների սերնդին, որը ծնվել է նոր պայմաններում, նրանց մեծ մասը արդեն լքել է Ադրբեջանը:

Բակո Սահակյանի իշխանության գալուց հետո Ղարաբաղում բնակչության թվաքանակը աճեց: 135 հազարից հասնելով` 150 հազարի: Մինչդեռ Ադրբեջանում արտագաղթ կա’’’,-նշեց սոցիոլոգը՝ հավելելով.

’’Ադրբեջանը անընդհատ փորձում է ցույց տալ, որ բնակչությունը մոտենում է տասը միլիոնի, սակայն հազիվ այնտեղ հինգ-վեց միլիոն ադրբեջանցի լինի: Նա պարզապես ուզում է ցույց տալ, որ գերտերություն է ու ունի ռեսուրսներ այս փոքր տարածքում, սակայն իրականում դա այդպես չէ: Մենք չպետք է գնանք Ադրբեջանի կողմից արհեստականորեն առաջացրած հրահրումներին ընդառաջ՛՛:

Ադիբեկյանը համոզված է՝ Արցախում այս պահին էլ ամեն բան նորմալ է. ’’Եթե գնաք Ղարաբաղ, կտեսնենք, որ ամբողջ Ղարաբաղով շինարարություն է ընթանում: Ղարաբաղցին երբեք չի քվեարկի Ադրբեջանին միանալու օգտին, կան մի շարք գործոններ, որ այս պահին հանգստություն են պարտադրում’’:

Սոցիոլոգը նկատեց, որ Ալիեւ-Սարգսյան հանդիպումներից հետո ժամանակավորապես դադարեցվում են սահմանային բախումները, սակայն հետո ՛՛էլի ինչ-որ մանր սկզբնապատճառից՛՛ սկսվում են.

’’Սա մեզ պետք է մղի տնտեսապես ուժեղացնելու Ղարաբաղը՛՛: 

 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ