29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հայաստանը գնում է մի միություն, որ ի սկզբանե սանկցիաների տակ է

ԱԺ ”Ժառանգություն” խմբակցության պատգամավոր, ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը կարծում է, որ այս մեկ տարվա ընթացքում, երբ Հայաստանը փորձում էր անդամակցել Մաքսային միությանը, աշխարհում լրիվ այլ քաղաքական իրավիճակ է ստեղծվել: ”Այսօր այլ իրավիճակ ունենք, Ռուսաստանը Եվրամիությունը հռչակել է  թշնամի, սպառնալիքնեչր շատացել են, այսօր ՌԴ-ն քաղաքացիական պատերազմ է հրահրել Ուկրաինայում”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա: 

Վերջինս հիշեցրեց` ի սկզբանե դեմ է եղել Մաքսային միությանը Հայաստանի անդամակցութանը, հիմա առավել ևս դեմ է` հաշվի առնելով այն, որ Հայաստանը գնում է մի միություն, որ ի սկզբանե սանկցիաների տակ է եղել, և այստեղ Հայաստանը մանրևելու տեղ ունի: ”Այդ միությունը չի ունենալու ոչ մի քաղաքական հեռանկար ու ապագա, իսկ երբ կարձանագրվի մահկանացուն, ժամանակը ցույց կտա”: 

Հարցին, թե հնարավոր համարում է, որ Մաքսային միությունն ի վերջո չկայանա, Արզումանյանը պատասխանեց. ”Կապրենք, կտեսնենք, կլինի, կստորագրվի, հիմա ԱՊՀ էլ կա, հետո ինչ”: 

Նախկին արտգործնախարարը կարծում է, որ մենք պետք է լինենք հուսալի գործընկեր բոլորի համար` նաև ԵՄ-ի: ”Գործընթացը պետք  է լինի թափանցիկ ու անկեղծ, հիմա առավել ևս կարող ենք բացատրել մեր ռուս գործընկերներին, թե որքանով կարող է նպաստավոր չլինել Ռուսաստանի բարեկամ երկրի ներկայությունը տնտեսական միությունում”,-նկատեց նա: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ