08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Այդ առումով Հայաստանը լիդեր է ԵՏՄ մյուս երկրների համեմատությամբ

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը կարծում է, որ հուլիսին Հայաստանը ստորագրելու է Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու պայմանագիրը: ՛՛Հայաստանն իրենից կախված քալերը կատարել է չնչին բացառությամբ, որոնք ավելի տեխնիկական բնույթի են և մեծ մասամբ պատրաստ է, խոչընդոտներ որպես այդպիսին, լուրջ խոչընդոտներ՝ տնտեսական ու չափորոշիչների ընկալման առումով, չեն կարող լինել՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: Մանասերյանը չի ցանկանում կասկածի տակ […]

՛՛Գողականներն՛՛ ու Մաքսային միությունը /վիդեո/

”Մաքսային միությունը կոնկրետ տարածք է, որտեղ կրիմինալ աշխարհն աշխատել է և կարող է աշխատել, ծանոթ աշխարհ է իրենց համար: Եվրաինտեգրումը անծանոթ աշխարհ է, այնտեղ տարբեր երկրներ են”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քրեագետ Սերգեյ Գալոյանը` խոսելով այն մասին, թե արդյոք ”օրենքով գողերը” կողմ են Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելուն: Շարունակությունը` տեսանյութում:

Ազատամարտիկները պահանջում են դադարեցնել դատավորի լիազորությունները. նախագահը կմիջամտի՞

Ազատամարտիկները արյուն չեն թափել, որ ոմն դատավոր վիրավորի և անվանարկի նրանց: Պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանին ներկայացված մեղադրանքի գործով դատական նիստի ժամանակ դատավոր Լևոն Ավետիսյանը տեղից միտք արտահայտած ազատամարտիկին ասել էր.”Այդ ո՞վ է , որ թաքնվում է կանանց փեշերի տակ”: Դատավորի նման պահվածքի դեմ այսօր Արդարադսատության խորհրդին նամակ են հղել ազատամարտիկները: Այդ մասին Henaran.am-ի թղթակցին […]

Եթե մեր պատվիրակությունը հարցեր չտվեց Ալիեւին՝ ուրեմն պետք էր /վիդեո/

Եթե մեր պատվիրակությունը որոշել է ԵԽ Խվ-ում nախարարների կոմիտեի նախագահությունը ստանձնած Ադրբեջանի նախագահին հարցեր չուղղել, ուրեմն այդպես է պետք եղել: Այս մասին հունիսի 26-ին ՀՀԿ  Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին ասաց Ազագային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Հիշեցնենք, որ նիստում Ալիեւը քննադատական խոսքեր էր հնչեցրել Հայաստանի հասցեին: “Միշտ էլ կարելի է ինչ-որ հարցեր քննարկել, […]

Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները Երևանի քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում են

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ յուրաքանչյուր շաբաթ մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի ճարտարապետների հետ Երևանի քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանի հանդիպումների շրջանակում քննարկվում են թեքահարթակների կառուցման հետ կապված հարցեր: Հերթական հանդիպման ժամանակ նշվել է, որ մայրաքաղաքի 536 հասցեներում նախկինում կառուցված հանրային նշանակության շենքերում, քաղաքապետարան – մասնավոր հատված համագործակցության շրջանակում, հնարավոր է իրականացնել անհրաժեշտ չափորոշիչներին համապատասխանող թեքահարթակների […]

“Լևի” գնալուց հայ տղամարդը քաշվում է պահպանակ վերցնել

Պահպանակներ, հակաբեղմնավորիչներ օգտագործելիս և կանայք, և տղամարդիկ պետք է զգույշ լինեն, քանի որ տղամարդկանց դեպքում կարող է ալերգիա առաջանալ, իսկ կանայք, հնարավոր է, վիրուսակիր դառնան: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց սեքսոպատոլոգ-հոգեթերապևտ Մարատ Զաքարյանը: Նա նշեց, որ չհղիանալու համար կանայք կարող են բացի այս եղանակից դիմել նաև քիմիականին: Այս դեպքում կանայք օգտագործում են հորմոնալ հաբեր: […]

Քոչարյանի վերադարձը ՀՀԿ-ին չի մտահոգում. Շարմազանով /վիդեո/

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունները եւ քառյակի հետ նրա հնարավոր համագործակցությունը ՀՀԿ-ին չի մտահոգում: Պատասխանելով լրագրողների հարցերին՝ այսօր ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո ասաց Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:  “Հնչում են տարբեր մեկնաբանություններ, դա բացառապես երկրորդ նախագահի եւ այդ ուժերի որոշելու խնդիրն է: ՀՀԿ-ն ոչ խառնվել է, ոչ էլ միջամտելու է, մենք […]

Թշնամին կրկին ակտիվացել է. կրակոցները դիպել են դպրոցին և եկեղեցուն

Այսօր`հունիսի 26-ին Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում պարբերաբար կրակոցներ են հնչել: Ինչպես Henaran.am-ին պատմեցին գյուղերի բնակիչները`ժամը 16:30-ին գնդակոծվել է Մովսես գյուղը: Գնդակները դիպել էին գյուղի եկեղեցուն և դպրոցին, իսկ Ներքին Կարմիր Աղբյուրում կրակոցները դադարել են ընդամենը րոպեներ առաջ: Թշնամին պարբերաբար կրակ է արձակում եւ բնակիչների խոսքով՝ թշնամու ակտիվացումը կապված է գյուղատնտեսական աշխատանքների եռուն շրջանի հետ:     […]

Նախագահը ՀՀԿ ԳՄ անդամներին ներկայացրել է Վրաստան եւ Ռուսաստան այցի արդյունքները

Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստում քննարկվել են ներքաղաքական եւ ներկուսակցական, ինչպես նաեւ արտաքաին քաղաքական հարցեր: Այս մասին նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: “ Քննարկեցինք ներքաղաքական, ներկուսակցական, արտաքին քաղաքական հարցեր: Հանրապետության նախագահը ներկայացրեց նաեւ Վրաստան կատարած այցի, ինչպես նաեւ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման արդյունքները”,-ՀՀԿ […]

Տեր-Պետրոսյանը հանդիպել է Քեթրին Լիչին

Հունիսի 26-ին ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Քեթրին Լիչի հետ` վերջինիս նախաձեռնությամբ:  Հանդիպման ընթացքում շոշափվել են աշխարհաքաղաքական հարցեր` կապված Եվրասիական միության եւ Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունների, ինչպես նաեւ տարածաշրջանային խնդիրների հետ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի