11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

՛՛Խոցելի փոքրամասնության՛՛ հարցը Գալուստ Սահակյանին

Քիչ առաջ մեկնարկեց ԱԺ աշնանային նստաշրջանը: Օրակարգը ներկայացնելուց հետո ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին հարցով դիմելու ցանկություն հայտնեց ”Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Քանի որ մի քանի րոպե խոսափողը չէր միանում, ԱԺ փոխնախագահ Շարմազանովը կատակեց. ”Ով որ բացակայում է, նրա քարտն էլ է փչանում”:

”Իհարկե ես բացակայել եմ, բայց գրեթե ոչինչ չի փոխվել իմ բացակայության ընթացքում”,-արձագանքեց Փոստանջյանն ու հետաքրքրվեց Սահակյանից` երբ են ԱԺ-ի օրակարգից դուրս գալու հայ-թուրքական արձանագրությունները:

”Խոցելի փոքրամասնությանն ասեմ, որ դա հռետորական հարց է: Բազմիցս պատասխաններ տրվել են, օրակագից դուրս գալու խնդիր եթե լինի, բոլորդ կիմանաք”,-պատասխանեց ԱԺ նախագահը, ապա հավելեց, որ իր կարծիքով` այս պահին դա նպատակահարմար չէ: 

Երբ Փոստանջյանը կրկին փորձեց արձագանքել, նրա ձայնը չէր լսվում, քանի որ խոսափողը կրկին չէր միանում: ”Սարքեք Զարուհի Փոստանջյանի կոճակը”,-ասաց Էդուարդ Շարմազանովը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ