22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Շալանդն անխուսափելի դարձրեց պարտությունը

Դանիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպման երկրորդ խաղակեսն ընթացավ նույն սցենարով:
Մեր հավաքականը պարտություն կրեց եւ դա օրինաչափ էր, որովհետև ոչ մի նախաձեռնություն չկար առջևի գծում, պաշտպանությունն անհուսալի ու անկազմակերպ էր:

Մերոնք բացեցին հաշիվը, սակայն դա ոչ թե թիմային խաղի հետևանք էր, այլ Հենրիխ Մխիթարյանի անհատական վարպետության: Մեր թիմի առաջատարը գեղեցիկ ու ինքնատիպ գոլի հեղինակ դարձավ:

Ցավոք, մեր տղաները չկարողացան պահպանել ոչ միայն հաղթական հաշիվը, այլև կորցերցին երեք շատ կարևոր միավոր:

Տանտերերից աչքի ընկան Պյեր-Էմիլյ Խյոյբերգը ու Թմոաս Կալենբերգը: Կարծում եմ՝ մեր թիմի պարտության հարցում շատ մեծ պատասխանատվություն ունի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը. նրա ղեկավարած թիմը զուրկ է խաղային ձեռագրից, մոտիվացված չէ:

Այսօր անհասկանալի էր, թե ինչու, օրինակ, 71-րդ րոպեին, հավասար հաշվի պայմաններում, փոխարինվեց Հենրիխ Մխիթարյանը՝ այս խաղում մեր հավաքականի միակ հաջողված խաղացողը:
Գուցե Շալանդը փորձում էր պահպանել հավասար հաշիվը, սակայն ավելի անատամ դարձրեց հավաքականին՝ անխուսափելի դարձնելով պարտությունը ….

Սուրեն Սուրենյանց

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ