11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Ժողովրդի հետ մենք շփվում ենք առանց միջնորդների. Շարմազանովը` Զուրաբյանին

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր ԱԺ նիստում քառյակի անունից հանդես եկավ առաջարկով: ”Արտագաղթը Հայաստանի գոյության, անվտանգության համար ամենաճակատագրական հարցն է այսօր: Այնքան կարևոր, որ բացը լրացնելու համար մենք պահանջում ենք ԱԺ նախագահից օգտագործելով կանոնակարգի մասին օրենքի 18-րդ կետով տրված լիազորությւոններն` անհապաղ հրավիրել ԱԺ լսումներ այդ անհետաձգելի հարցով: Խոսքը աղետալի չափերի հասնող լայնածավալ արտագաղթի մասին է”,-ասաց Զուրաբյանը:

”Մենք, ՀԱԿ-ը, իհարկե կասկած չունենք, որ նման իրավիճակի համար պատասխանատու է իշխող ռեժիմն իր համատարած կոռուպցիայով և անարդարություններով, բայց մենք պատրաստ ենք բաց քննարկումների և եթե դուք խնդրի առթիվ ասելու որևէ բան ունեք, եկեք բաց խոսակցություն սկսենք մեր ժողովրդի հետ` Հայաստանը դատարկելու վտանգից փրկելու նպատակով”, – ասաց Զուրաբյանը: Նրա խոսքով՝  2008-2013թթ. Հայաստանից արտագաղթել է 212 հազար մարդ

Վերջինիս արձագանքեց ԱԺ փոխխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ ողովրդի հետ մենք շփվում ենք առանց միջնորդների:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ