15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Սոչիի ու Նյուպորտի հանդիպումներից հետո մենք բավական հաջողություններ ունենք. Գեղամյան

”Հայ-թուրքական արձանագրությունները օրակարգից հանելու ժամանակը չի եկել, երկրի նախագահի իրավասության ներքո է, թե երբ կգա այդ ժամանակը”,-Ազգային ժողովում Զարուհի Փոստանջյանի հարցից քիչ անց հետեւեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանի արձագանքը: Նա նշեց, որ այս հարցը շատ է բարձրացվել Ազգային ժողովում, և պատահական չէ, որ հիմա հնչեցվեց այդ հարցը Փոստանջյանի կողմից: 

Գեղամյանն ընդգծեց, որ օրերս հայտնի լրատվամիջեցներից մեկում հոդված է տպագրվել Ստանիսլավ Տարասովի կողմից, վերնագրված` ”Սերժ Սարգսյանը կրկին հաղթեց Ալիևին ու Էրդողանին”:

”Ցանկացած հարցադրում, որ հնչում է հայտնի մարդկանց կողմից, եթե արժանանա մեր հատուկ վերաբերմունքին,  նման օրինակներ չէր բերի այդ հեղինակն ու եզրակացություն աներ, որ Սերժ Սարգսյանը կրկին հաղթում է Ալիևին ու Էրդողանին”,-նկատեց Գեղամյանը` հավելելով, որ Սոչիի ու Նյուպորտի հանդիպումներից հետո մենք բավական հաջողություններ ունենք, որոնք պետք է ամրագրել:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ