12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Երեւանի կենտրոնը կջրազրկվի

       “Երեւան Ջուր”  ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս. թ. հուլիսի 18-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի  Փարպեցու փողոցի 1-28 համարների եւ հարակից տարածքների ջրամատակարարումը:       Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Օբաման անձամբ հայտարարել է ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցները

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Ռուսաստանից կոնկրետ գործողություններ է ակնկալում Ուկրաինայի ճգնաժամը կարգավորելու նպատակով։ Ըստ Օբամայի մինչ օրս Ռուսաստանը ոչ մի այնպիսի քայլ չի արել, որը նրանից սպասում է Արևմուտքը` հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Հունիսի 16-ի երեկոյան, Սպիտակ տանը, նախագահը հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ. ‘’Հաշվի առնելով Ուկրաինայում շարունակվող սադրանքները՝ ես այսօր հաստատել […]

Հենրիխ Մխիթարյանի գոլը և գոլային փոխանցումը/վիդեո/

Ինչպես հայտնել էինք, Դորտմունդի ”Բորուսիան”, որտեղ հանդես է գալիս Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, առաջին ընկերական խաղն անցկացրեց: Թիմի մրցակիցն էր Կասելի ”Հեսեն”: Հենրիխ Մխիթարյանը հանդիպումը սկսել էր պահեստայինների թվում: Նա խաղադաշտ դուրս եկավ առաջին խաղակեսի ավարտից հետո, երբ փոխարինվեց ամբողջ կազմը, իսկ ”Բորուսիան” պարտվում էր 0:1 հաշվով: Խաղն ի վերջո ավարտվեց ”Բորուսիայի” հաղթանակով` 4-1 […]

Նախագահը ստորագրել է

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին», «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «ՀՀ մաքսային օրենսգրքում լրացում կատարելու մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հյուպատոսական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին», […]

Նրանք կստանան նախագահի աշխատակազմից

Հուլիսի 16-ին տեղի ունեցավ ՀՀ նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային ծրագրերի մրցութային հանձնաժողովի նիստը, որի ընթացքում հանձնաժողովի անդամները գնահատեցին տարբեր անվանակարգերում ընտրության նախնական փուլն անցած ծրագրերը։ Ըստ այդմ հաղթող ճանաչվեց 18 հասարակական կազմակերպություն՝ “Հայոց ազատագրական պայքարի ղարաբաղյան ճակատի հերոսներ” անվանակարգ՝ “ԱՐԳԻՍԴԻ” հայրենասիրական ՀԿ “Հասարակության շրջանում բնապահպանական խնդիրների մասին իրազեկվածության մակարդակի […]

Անհաջող մահափորձից հետո Ավակովի դիրքերը ավելի են ամրապնդվել

Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը facebook-ի իր էջում այսպիսի գրառում է տեղադրել. “Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովի դեմ մահափորձ է կատարվել: Ռուսաստանում Արսեն Ավակովը մեղադրյալ է ճանաչվել պատերազմում արգելված միջոցների և մեթոդների կիրառման, ինչպես նաև ծանրացուցիչ հնագամանքներով սպանություն կատարելու գործերով:Արսեն Ավակովին չեն սիրում…Չեն սիրում թե’ թունդ ազգայնականները, թե’ ռուսամետները: Ռուսամետները գտնում են, որ նա մեծ դերակատարություն […]

Կարեն Մկրտչյանը ներում է իրեն վատաբանողներին

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Կարեն Մկրտչյանը և  AM իրավաբանական ընկերության գլխավոր իրավախորհրդատու, փաստաբան Դավիթ Հունանյանը խոսեցին վերջին օրերին մեծ աղմուկ բարձրացրած այն թեմայի մասին, ըստ որի՝ Կարենը կեղծել է իր հիվանդության մասին փաստաթղթերը և Գերմանիայում կատարած ծախսերի կեղծ ցուցակ է ներկայացրել: Իրավաբանը նշեց, որ այժմ ուսումնասիրություն է անկցկացվում փաստափղթերի վերաբերյալ և ոստիկանական քննությունից հետո […]

Օդաչուները կտրեցին նախարարի ճանապարհը. պահանջում են /վիդեո/

Կառավարության հերթական նիստից առաջ իրենց թոշակները պահանջող նախկին օդաչուները կտրեցին արդարադատության նախարարի ճանապարհը:  Նրանք արդեն մի քանի տարի  շարունակ պայքարում են իրենց ոտնահարված իրավունքները վերականգնելու համար: Ստեղծվել է  “Հաշմանդամ օդաչուներ”  հասարակական կազմակերպությունը , որի կազմում ոչ միայն օդաչուներն են այլ, ինժեներատեխնիկական անձնակազմը և այն կանայք, որոնց ամուսինները ավիավթարի ժամանակ մահացել են պահանջում են իրենց գումարները: […]

Կառավարման մոդելը երկրորդական է

ՀՀ նախագահին կից սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը կառավարման համակարգի վերաբերյալ վերջնական տեսակետ դեռևս չունի: Այս մասին այսօր Շիրակի մարզպետարանում բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ հանրային քննարկման ժամանակ ասաց հանձնաժողովի ու Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը: Նա նշեց, որ հանձնաժողովի անդամները տարբեր տեսակետներ ունեն, որոշներն ասում են, որ կարելի է դեռևս համակարգ չփոխել, մյուսները կողմ են խորհրդարանական համակարգին: […]

Վարչապետն առաջարկեց պատգամավորներին հրավիրել կառավարություն

Կառավարությունը հուլիսի 17-ի նիստում  մերժեց ՕԵԿ-ական պատգամավորներ Հեղինե Բիշարյանի, Հովհաննես Մարգարյանի եւ Մհեր Շահգելդյանի օրենսդրական նախաձեռնությունը, ըստ որի առաջարկվում էր  կարգավորել աուդիտորական գործունեութունը եւ այն մոտեցնել միջազգային ստանդարտներին: Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը ներկայացնելով մերժումը՝ մասնավորապես ասաց, որ  օրենքի նախագիծը՝ բխում է աուդիտորական գործունեությունը կարգավորող օրենսդրական դաշտը կատարելագործելու, միջազգային չափանիշներին մոտեցնելու անհրաժեշտությունից, բայց  օրենքի նախագծով առաջարկվող աուդիտորների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի