26 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

”Գանձասարը” ոչ ոքի խաղաց թուրքական ակումբի հետ

”Գանձասարը” ավարտեց Թուրքիայի Էրզրում քաղաքում իր երկրորդ ուսումնամարզական հավաքը։ Հավաքի վերջին օրը կապանյան թիմը ոչ ոքի ավարտեց հանդիպումը Թուրքիայի երկրորդ լիգան ներկայացնող Ռիզե քաղաքի ”Պազարսպոր” թիմի հետ։ ”Գանձասարի” կազմում գոլի հեղինակ դարձավ Արա Խաչատրյանը։ Հուլիսի 23- ին կապանյան ակումբը կվերադառնա Հայաստան։

՛՛Բոլոր վարորդները հուլիսի 26-ին մի հատ թեթև շունչ կքաշեն՛՛

՛՛Աքիլլես՛՛ ավտովարորդների պաշտպանություն ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը ողջունում է Ազգային ժողովի ՛՛Վարչական իրավախախտումների մասին՛՛ ՀՀ օրենքում կատարած փոփոխությունը, որով արագաչափերի, կարմիր գծերի, տեսանկարահանվող սարքերի արձանագրած տուգանքների չափերը փոփոխվել են: ՛՛Ազգային ժողովն ընդունեց այն փոփոխութունները, որոնց համար մենք ահագին ժամանակ պայքարում էինք, ոչ բոլորն ընդունեցին, սակայն որոշներն ընդունեցին: Այս օրենքն ուժի մեջ է մտնում այս ամսի […]

Բարսեղյանը պահանջում է պատժել փեսային ու քրոջը` մորը սպանելու համար /վիդեո/

80 ամյա Ռոբերտ Բարսեղյանը ՀՀ գլխավոր դատախազին խնդրում է ընդունել իրեն: Տարեց տղամարդը արդեն կորցրել է արդարություն նվաճելու հույսը: Բարսեղյանը դեռևս մեր նախորդ զրույցներում նշել է, որ հարազատ քրոջ ամուսինը  դիտավորյալ թունավորել և սպանել է իր մորը: Ռոբերտ Բարսեղյանը պնդում է, որ դա արվել է շահադիտական նպատակով և քրոջ գիտությամբ: “Դա այն փեսենա, որ հորս […]

Ստորագրել է Սերժ Սարգսյանը

Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Հարկային ծառայության մասին» […]

Boeing-ի ”սև արկղերը” փոխանցվել են հոլանդացիներին

Մալայզիայի իշխանությունները հոլանդացի հետաքննիչներին են փոխանցել Ուկրաինայում կործանված Boeing 777-ի ’’սև արկղերը’’, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։ Նիդեռլանդների ԱԳՆ-ում հայտնել են, որ ’’սև արկղերը’’ փոխանցվել են անվտանգության ազգային վարչությանը, որը գլխավորում է ավիաաղետի հանգամանքների միջազգային հետաքննությունը։ Ավելի ուշ ’’սև արկղերի’’ կտեղափոխվեն Մեծ Բրիտանիա։

ՃՏՊ Վարդենիսում. կան տուժածներ

Հուլիսի 22-ին, ժամը 20.18-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Երևանյան փողոցի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում ”Մասկվիչ 412” մակնիշի 35ԼՏ823 պ/հ (վարորդ՝ Ա. Մ. ծնվ. 1970թ.) ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց է բախվել ճանապարհին […]

Մխիթարյանի գոլը փրկել է ”Բորուսիային” պարտությունից

Դորտմունդի ”Բորուսիան” երրորդ ընկերական խաղն անցկացրեց և ոչ ոքի խաղաց Գերմանիայի երրորդ Բունդեսլիգան ներկայացնող ”Օսնաբրյուկի” հետ: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ մուտք գործեց ընդմիջմանը, և 65-րդ րոպեին խփած նրա գոլը փրկեց ”Բորուսիային” պարտությունից: Մխիթարյանը գերմանական ակումբի միակ ֆուտբոլիստն է, ով գոլի հեղինակ դարձել բոլոր` 3, ստուգողական խաղերում:

Քննչականում լավ են վարձատրվելու. Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ը փորձել է պարզել, թե ինչքան աշխատավարձ են ստանալու Քննչական կոմիտեի անդամները: Ըստ սահմանված օրենքի՝ քննչական կոմիտեի նախագահի աշխատավարձի չափը կազմելու Է 500 հազար դրամ չհաշված 24 տոկոս եկամտահարկն ու 5 տոկոս կուտակային կենսաթոշակային համակարգի պահումները: Քննչական կոմիտեի նախագահի տեղակալները ստանալու են 370 հազար 400 դրամ, կոմիտեում աշխատող քննիչների աշխատավարձերը լինելու են ըստ իրենց կոչումների: […]

“….ստվերն ի՞նչ է: Շո՞ւք…”. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակ”-ի հարցերին պատասխանել է “Հովնանյան գրուպ” ընկերության նախագահ Վահագն Հովնանյանը: -Հովիկ Աբրահամյանը կկարողանա՞ պայքար մղել ստվերի դեմ: –Ստվերն ի՞նչ է: Շո՞ւք: -Ստվերային տնտեսությունը թաքնված գործունեությամբ ու հարկային պարտավորություններից խուսափող գործարար հատվածն է: –Օլիգարխնե՞րն են: Կարծում եմ՝ կկշտանան իրենց վաստակածով: Հարցազրությցւ ամբողջությամբ թերթի այսօրվա համարում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի