03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

՛՛Պետք չէ ավել-պակաս լեզու ծռել, անբարոյական էությունը ցուցադրել …՛՛

“Եթե նա կասկածներ ունի մեր տվյալների վրա, խնդիր չկա, թող մի անկախ ընկերությանը պատվիրի` հարցումներ անեն` Գորիսում ու Սյունիքում ընդհանրապես ոնց են վերաբերվում Բուդաղյան-Սուրիկ Խաչատրյան ընդհարմանը, և պետք չի ավել-պակաս լեզու ծռել, անբարոյական էությունը ցուցադրել”-Henaran.am-ի հետ զրույցում ասաց “Սոցիոմետր” սոցիոլոգիական կենտրոնի նախագահ Ահարոն Ադիբեկյանն` արձագանքելով Արա Բուդաղյանի բաց նամակին:

Հիշեցնենք, որ Ա. Ադիբեկյանի հրապարակած տվյալների համաձայն` սյունեցիների 60 տոկոսն ասել է, որ կանեին այն, ինչ արել է Սյունիքի նախկին մարզպետը: Իսկ Արա Բուդաղյանն իր նամակում գրել է, որ սոցիոլոգը պատվեր է կատարել: Ա. Ադիբեկյանի խոսքով` ինքը ոչ ոքի պաշտպանելու մտադրություն չի ունեցել:

“Ես չեմ պաշտպանում Սուրիկ Խաչատրյանին, ուղղակի երբ հարցում էինք անում Գորիսի քաղաքապետի ընտըրություններին, մեզ հետաքրքրում էր, թե որքանով Սուրիկ Խաչատրյանը կարող է ազդել ընտրական գործընթացների վրա, և ինչպես են վերաբերվում այդ դեպքին: Պարզվեց, որ 60 տոկոսը կանեին նույնը, ինչ-որ նա է արել, 40 տոկոսի մի մասը դատապարտեց, մի մասն էլ չկարողացավ պատասխանել”:

Սոցիոլոգը վստահեցրեց. “Դա պատվեր չէ, նա տեղյակ չէ կամ փորձում է ինձ վարկաբեկել, ինձ համար մեկ էր` ով կլինի քաղաքապետ, քանի որ բոլորն էլ ՀՀԿ-ի դրածոներն էին”:

Նկատենք, որ նամակում Արա Բուդաղյանն ասում է. “Ուզում եմ տեղյակ պահել, որ ադիբեկյանի նմանների “ոգևորությունը” շատ կարճ կյանք ունի, և մի օր մեր սուրբ գործին միանալու են նաև ձեր ընտանիքների անդամները,և  ամենայն պատասխանատվությամբ հայտարարում  եմ, որ մեր “բաց  վերքի  վրա աղ լցնելու…” ցանկացած փորձ իր հակահարվածն է ստանալու, փախչելու տեղ չեք ունենալու, և այդ ժամանակ վարձկանությունը և շատ փողը արժեք չեն ունենալու”:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ