06 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Վրացիները ջարդում էին ապակիները

Ռուսաստանի ջավախահայերի միության նախագահ Աղասի Արաբյանը հրավիրված ասուլիսին անդրադարձել է Ռուսաստանում ջավախահայության խնդիրներին: Բանախոսը երիտասարդ տարներին կոմերիտմիության նախագահ լինելով՝ ՛՛դարձել է առաջնորդ և վստահություն է վայելել և վրացի, և հայ երիտասարդների մոտ՛՛:

-Վրացիների հետ իմ հարաբերությունները վատացան սուրբ Նշան եկեղեցու շինարարության շուրջ առաջացած աղմուկից հետո: Վրացիները մեր նկատմամբ բավականին ագրեսիվ տրամադրվեցին: Դա պատճառ եղավ, որ իմ նման լիդերները հեռանան Վրաստանից: Վրացիները գալիս ու ջարդում էին մեր տների ապակիները ….”,-պատմեց Արաբյանը

Տարիներ շարունակ Ռուսաստանում բնակվող Արաբյանը մատնանշեց մասնավորապես Սահակաշվիլու ռեժիմի ժամանակշրջանը, երբ վրացիների կողմից հայերի վրա գործադրված ճնշումները կտրուկ ավելացան:

Արաբյանի ղեկավարած միությունը համագործակցում է Հայաստանում գործող ջավախահայերի միությունների հետ. համատեղ փորձում են գտնել բազմաթիվ խնդիրների լուծման բանաձևեր:

 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ