20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Վահան Հովհաննիսյանն ու Արմեն Աշոտյանը մասնակցել են

Աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող ՀՀ կրթութան և գիտության  նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է ԳԴՀ Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակույթի նախարար Շտեֆան Դորգերլոհի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-գերմանական համագործակցության հեռանկարները հանրակրթության բնագավառում, ինչպես նաև երկու նախարարությունների միջև ստորագրված համաձայնագրի իրականացման ընթացքը:

Հայկական կողմը շահագրգռվածություն  է հայտնել Հայաստանում գերմաներեն լեզվի խորացված ուսուցմանն ուղղված   ծրագրերի ընդլայնմանը: Կարևորվել են աշակերտների  և ուսուցիչների փոխանակման ծրագրերը, որոնք գործում են արդեն երկու տարի: Առաջարկվել է Երևանում գործող ավագ դպրոցներից մեկի հիմքի վրա ստեղծել գերմանական գիմնազիա՝ գերմաներեն լեզվի խորացված ուսուցմամբ և գերմանագիտական առարկաների դասավանդմամբ:

Նախարար Արմեն Աշոտյանը գերմանական պատվիրակությանը հրավիրել է Երևան՝ հոկտեմբերին մասնակցելու Երևանում կայանալիք  “Շախմատը դպրոցում” միջազգային համաժողովին, որը կազակերպում են ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և Շախմատի միջազգային ֆեդերացիան: Կողմերը քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:
Հանդիպմանը մասնակցել է նաև ԳԴՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահան Հովհաննիսյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ