Դանակահարել է /վիդեո/
“Նորավանք” հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Հայաստանի հանրության մոտ 80 տոկոսը, ինչպես նաեւ սփյուռքահայերի մեծ մասը ու ռուսաստանցիները ցանկանում են, որ Հայաստանն անդամակցի Եվրասիական միությանը: “Կատարվել են 2-3 բավականին լուրջ սոցիոլոգիական հարցումներ, ըստ որոնց՝ Հայաստանի հանրության մոտ 80 տոկոսը կողմնակից է, որ Հայաստանը ինտեգրվի Եվրասիական տնտեսական միությանը: Կատարվել […]
Ամերիկացի նկարիչ Վինսենթ Կաստիլյան չի խնայում իր ստեղծագործությունների համար սեփական արյունը: 30-ամյա նկարիչը նկարում է իր սեփական արյունով: Նկարիչը պնդում է, որ արյունն իր բաղադրությամբ նման է ներկին: Նա որոշել է նկարել իր արյամբ, որպեսզի ոչնչացնի նկարչի եւ արվեստի միջեւ պատնեշը: Նկարիչը նախընտրում է ստեղծագործել սյուրռեալիզմի ոճով:
2014թ-ի սեպտեմբերի 1-ին Երկրորդ համաշխարհային պատերազմի մեկնարկը հիշատակելու համար Լեհաստանի և Գերմանիայի նախագահներ Բրոնիսլավ Կոմորովսկին և Յոակիմ Գաուկը հանդիպեցին Վեստերպլատտեում, որտեղ էլ հենց 75 տարի առաջ հնչել են Երկրորդ աշխարհամարտի առաջին կրակոցները: 1939 թ-ի սեպտեմբերի 1-ին Լեհաստան գերմանական զորքերի ներխուժմամբ սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը` մարդկության պատմության ընթացքում ամենաշատ կյանքեր խլած ռազմական հակամարտությունը: Իր ելույթում Լեհաստանի […]
Անհայտ ու տարօրինակ “քնի հիվանդության” հերթական բռնկումն է նկատվել Ղազախստանի Կալաչի գյուղում: Տեղի եւս երեք բնակիչ տեղափոխվել են հիվանդանոց այս հիվանդության նշաններով, հայտնում է Интерфакс-ը: Հայտնի է, որ հիվանդանոց են տեղափոխվել 64-ամյա կին եւ 12 եւ 17 տարեկան անչափահասներ: 680 բնակչություն ունեցող գյուղում արդեն 60 հոգի տառապում է` այս հիվանդությամբ, որը բժիշկները ոչ մի կերպ […]
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանը հրապարակեց Վրաստանում Հայաստանի դեսպան, անվանի ծանրամարտիկ Յուրի Վարդանյանի որդու Դավիթ Վարդանյանի վճիռը: Նրան դատարանը մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասով դատապարտվեց ազատազրկման 4 տարի ժամկետով, գույքի բռնագրավմամբ, եւ 268-րդ հոդվածի 3-րդ մասով` 2 տարի 6 ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66 հոդվածի 4-րդ մասի […]
ՀՀ կառավարությունը այսօր հաստատեց Քննչական կոմիտեին գույք հանձնելու մասին որոշման նախագիծը: Նախագծով նախատեսվում է Պաշտպանության նախարարության քննչական ծառայության ներքո գտնվող շարժական գույքը հանձնել Քննչական կոմիտեին: Փոխանցվող շարժական գույքը ընդհանուր առմամբ գնահատվում է ավելի քան 247 մլն դրամ: Կառավարությունը նաև հավանություն տվեց` Քննչական կոմիտեին հատկացնել 66 մլն 800 հազար դրամ: Գումարը կոմիտեին են հանձնում համակարգչային տեխնիկայի, […]
Կառավարության նիստի ավարտին Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը վարչապետ Հովիկ Աբրահամյանին հրավիրեց նախարարություն, քանի որ վաղը իրենց աշխատողների տոնն է: -Լավ համերգ է լինելու,-ասաց: -Իսկ հրավառություն լինելո՞ւ է,- վարչապետի ռեպլիկին Երիցյանը արձագանեց՝ իրենք դեմ են հրավառություններին:
Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր կառավարության նիստին հայտնեց, որ թեև տարեսկզբին սահմանվել է ձեռք բերել 3000 ամուսնալուծության վկայական, սակայն վերլուծելով առաջին կիսամյակի արդյունքները` անհրաժեշտություն է առաջացել 2-րդ կիսամյակի համար ավելացնել ամուսնալուծության վկայականների քանակը: Նախարարն ընդգծեց, որ ներկա դրությամբ քաղաքացիներին տրամադրվող ամուսնալուծության վկայականները չեն բավարարում անհրաժեշտ քանակությունը, իսկ 2014 թվականի առաջին կիսամյակի կտրվածքով պոլիգրաֆիական որոշ արտադրանքներ […]
Կառավարության այսօրվա նիստին սահմանվեց քննչական կոմիտեի խորհրդանիշը, նկարագիրը և ձևը: Հաստատվեց նաև քննչական կոմիտեի ծառայողների համազգեստի, տարբերանշանների նկարագիրը և դրանք կրելու կարգը: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն ասաց, որ Գլխավոր դատախազությունը որոշակի առարկություններ ունի ծառայողների համազգեստի վերաբերյալ և խնդրեց կառավարությանը, որ ևս երկու օր հատկացնեն հարցը քննարկելու համար: Նախարարը նշեց, որ վարչապետին առանձին կներկայացնի այդ […]


































