22 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ոչ ոք ապահովագրված չէ հոգեկան հիվանդությունից

Մեկնարկել է հոգեկան առողջությանը նվիրված մեկամսյակը: Մասնագետները հորդորում են, որ ոչ  միայն հիշյալ ժամանակահատվածում, այլ տարվա բոլոր օրերին պետք է պահպանվի` հանրության ուշադրությունը հոգեկան հիվանդների նկատմամբ:

’’Այս տարի հոգեկան առողջության օրը նվիրված է շիզոֆրենիային: Սա այն հիվանդությունն է, որի մասին մեր հանրությունը խոսելիս խոսում  է ցածրաձայն ու տարակուսանքով: Մեր հանրապետությունում ունենք 10 հազարից ավելի շիզոֆրենիայով տառապող անձինք’’, այսօր կայացած մամլո ասուլիսին տեղեկացրեց ԱՆ գլխավոր հոգեբույժ Սամվել Թորոսյանը:

Հոգեբույժը հորդորում է զերծ մնալ բարդույթներից և հոգեկան հիվանդներին ցույց տալ ճիշտ վերաբերմունք.” Մեր հասարակության համար հոգեկան հիվանդը բեռ է, այդ իսկ պատճառով շատ հաճախ հարազատները կամ հենց ինքը՝ հիվանդը չեն դիմում բժշկի: Ամեն մի չորրորդ մարդու մոտ կարող է լինել պրոբլեմ: Սակայն հարկավոր է ըմբռնումով մոտենալ հիվանդներին: Մենք պետք է բարյացակամ գտնվենք հիվանդների նկատմամբ, այնպես անենք , որ հիվանդը իրեն նվաստացած չզգա, որ ավելի արագ ինտեգրվի հանրությանը”,-նշեց հոգեբուժը:

Հայկական հոգեբուժական ասոցացիայի  նախագահ , համաշխարհային հոգեբուժական ասոցացիայի ֆինանսական քարտուղար Արմեն Սողոյանը լրացնելով Սամվել Թորոսյանին նկատեց, որ հոգեկան հիվանդությունները միշտ չէ, որ ժառանգական են:’’Ոչ ոք ապահովագրված չէ, թե որ պահին իր մոտ կարող է սկսվել հոգեկան հիվանդություն: Ամբողջ աշխարհի 25 տոկոսը տառապում է հոգեկան հիվանդությամբ”,-ասաց նա:

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ