22 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ավետ Ադոնցը տեղափոխվեց Իսպանիա

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով հրամանագիր է ստորագրել  Ավետ Ադոնցին  ազատել Բելգիայի Թագավորությունում եւ, համատեղության կարգով, Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի եւ Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության ղեկավարի պարտականություններից: Մեկ այլ հրամանագրով Ադոնցը նշանակվել է Իսպանիայի թագավորությունում  Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը՝ […]

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է հակամարտող կողմերին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Լեռնային Ղարաբաղի հակամարտող կողմերին կոչ է արել իրականացնել պայմանավորվածությունները կրակի դադարեցման վերաբերյալ, եւ զերծ մնալ բռնությունից. տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:  ”Պան Գի Մունը բոլոր կողմերին կոչ է անում հարգել հրադադարի համաձայնագիրը եւ զերծ մնալ հետագա բռնությունից, շարունակել երկխոսությունը՝ խաղաղ քաղաքական կարգավորմանը շուտ հասնելու համար”,- ասված է ՄԱԿ-ի տարածած […]

Ադրբեջանական բանակը 2 զինվոր էլ է կորցրել

Ինչպես հայտնում է haqqin.az-ը կայքը, Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարբեր զորամասերում ‘’դժբախտ պատահարների հետևանքով’’ մահացել է 2 զինծառայող` 1995թ. ծնված Սամեդով Մուրադ Մահիր օղլուն և 1992թ. ծնված Ջավիդ Ջալիլ օղլի Մամեդովը: Վերջիններս մահացել են ‘’զենքի հետ անզգույշ վարվելու հետևանքով’’: Երկրի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը տեղեկությունը հաստատել է։

Էրեբունիում ջուր չի լինի

  “Երեւան Ջուր” ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 5-ին ժամը 11.00-17.00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի` Մուրացանի, Նոր Արեշի 2-րդ եւ 4-րդ փողոցների, Ռոստովյան փող. 34, 36 համարների ջրամատակարարումը:   Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Հայազգի վարորդ Հրաչյա Հարությունյանը դատապարտվեց 6 տարի 9 ամիս ազատազրկման

 Մոսկվայի Տրոիցկի դատարանը մեղավոր է ճանաչել վարորդ Հրաչյա Հարությունյանին, ով 2013 թվականի հուլիսի 13-ին` Պոդոլսկի մոտակայքում իր  վարած “ԿամԱԶ”-ով բախվել էր ուղեւորափոխադրող ավտոբուսի: Վթարի հետեւանքով մահացել էր 18 մարդ, վիրավորվել 60-ից ավելի մարդ: Քննությունը պարզել էր, որ բեռնատարի արգելակները վատ են աշխատել, եւ Հարությունյանը տեղյակ է եղել այդ մասին: Հարությունյանը  դատապարտվեց 6 տարի 9 ամիս […]

Սյունիքի քննչական բաժինը տեղյակ չի պահել փաստաբանների պալատին

hetq.am լրատվական կայքի հաղորդած տեղեկությունների համաձայն՝ 2014թ. օգոստոսի 2-ին Սյունիքի մարզի քննչական բաժնում ձերբակալվել է փաստաբան Արշավիր Խալափյանը: Նա կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 200 հոդվածի 3-րդ մասով (առեւտրային կաշառք ստանալը) նախատեսված արարք կատարելու մեջ: “Փաստաբանության մասին” Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ փաստաբանին ձերբակալելու կամ կալանավորելու դեպքում վարույթն իրականացնող մարմինն այդ մասին […]

Կառավարությունը կանի ամեն ինչ՝ սահմանամերձ համայնքներին աջակցելու համար. Հովիկ Աբրահամյան

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի եւ ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի ուղեկցությամբ այսօր այցելել է Տավուշի մարզի Չինարի, Այգեձոր եւ Արծվաբերդ սահմանամերձ համայնքներ: Երկրի վարչապետը նախ եղել է Չինարի գյուղում տեղակայված, հայ-ադրբեջանական պետական սահմանագիծը պահող պաշտպանական տեղամասերից մեկում: Կառավարության ղեկավարը հանդիպել է առաջապահ դիրքում ծառայություն անցկացնող զինվորներին եւ հրամանատարներին, հետաքրքրվել նրանց […]

Սերժ Սարգսյանը ցավակցել է Չինաստանի ժողովրդին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Նախագահ Սի Ծինփինին՝ Յուննան նահանգում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի պատճառած բազմաթիվ մարդկային կորուստների, ինչպես նաեւ մեծածավալ ավերածությունների կապակցությամբ: “Վստահ եմ, որ Չինաստանի կառավարության կողմից ձեռնարկված վճռական միջոցառումները թույլ կտան արագ հաղթահարել այս դաժան փորձությունը: Կիսելով Ձեր եւ բարեկամ Չինաստանի ժողովրդի վիշտը` մաղթում եմ վիրավորներին […]

Զոհվել է կրտսեր սերժանտ Արամ Գրիգորյանը

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի տեղեկությունների համաձայն, այսօր հակառակորդի դիպուկահար կրացից ԼՂՀ հյուսիսային սահմաններին տեղակայված դիրքերից մեկում զոհվել է կ-ստ Արամ Մկրտիչի Գրիգորյանը, ծնված 1971թ: Հայաստանի պաշտպանության նախարարությունը  կիսում է ծանր կորստյան վիշտը, հավերժ փառք մեր դիրքապահներին: Այս տեղեկությունը Ֆեյսբուքի իր տարեգրքում տեղադրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

ԱՄՆ դեսպանը մտահոգ է

Օգոստոսի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շփման գծում եւ հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարված իրադրությունը: Թե՛ ՀՀ պաշտպանության նախարարը, թե՛ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը խորը մտահոգություն են հայտնել վերջին շրջանում լարվածության սրացման վերաբերյալ եւ դիտարկել են իրավիճակը լիցքաթափելու ուղիները՝ նախեւառաջ Մինսկի խմբի գործընթացի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի