20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Զինվորն ինքնասպան է եղել, քանի որ նրան սպառնացել են “փչացնել”. Ժամանակ

 “Ժամանակը” գրում է, որ Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ ավարտվել է շարքային Վանիչկա Հովակիմյանին ինքնասպանության հասցնելու գործի դատական քննությունը:

“Դատավճռով հաստատված է գնահատվել հետևյալը:

2013 թվականի դեկտեմբերի 10-ին, ժամը 16-ի սահմաններում շարքային Պարույր Մկրտչյանը գումարտակի ընդհանուր տողանից առաջ իրեն պատկանող “Սամսունգ” հեռախոսը թաքցրել է իրենց վաշտում՝ օրապահի կողապահարանի մոտ գտնվող փաստաթղթատախտակի տակ:

Տողանի ավարտից հետո նույն վաշտի օրապահ Բաբախանյանը թաքցրած տեղից վերցրել է Մկրտչյանի հիշյալ հեռախոսը:

Երբ Պարույր Մկրտչյանը եկել ու պարզել է, որ հեռախոսը չկա, ենթադրել է, որ գողացել են, ու հայհոյել է գողացողի հասցեին: Նա օրապահներ Սարգսյանին ու Բաբախանյանին հարցրել է: Վերջինս, հեռախոսը գրպանում թաքցնելով, ասել է, թե տեղեկություն չունեն:

Հեռախոսի կորչելու մասին իմացել է նաև շարքային Շմավոն Կուրեխյանը: Նա Պարույրից ճշտել է, թե ովքեր են եղել օրապահները, և ենթադրել է, թե հեռախոսը գողացել է շարքային Վանիչկա Հովակիմյանը:

Շմավոնն ու Պարույրը իրենց կասկածները հայտնել են Վանիչկային: Զինվորը հերքել է իր կողմից երբևէ հեռախոս գողանալու հանգամանքը: Սակայն Շմավոն Կուրեխյանն ու Պարույր Մկրտչյանը նրան չեն հավատացել, հայհոյանքներով պահանջել են վերադարձնել հեռախոսը: Ապա պարզաբանումներ կատարելու՝ հեռախոսի գողությունն ընդունել տալու, այն վերադարձնելու նպատակով Վանիչկային կանչել են վաշտի պահասենյակ:

Ժամը 17-ի սահմաններում, ըստ դատավճռի, վաշտի հրամանատար, կապիտան Արման Մուրադյանը պահասենյակի բանալին տվել է շարքային Վաղինակ Սումբաթյանին՝ այնտեղից զենք մաքրելու շոր վերցնելու համար: Երբ Սումբաթյանը բացել է պահասենյակի դուռը, Կուրեխյանը ներս է մտել, Սումբաթյանից պահանջել դուռը չփակել ու հեռանալ՝ հայտնելով, թե պահասենյակ է գալու Վանիչկա Հովակիմյանը:

Երբ Վանիչկան պահասենյակ է գնացել, Շմավոնն ու Պարույրը նրան մեղադրել են հեռախոս գողանալու համար, հայհոյանքներ հնչեցնելով պարտադրել են համազգեստը հանել: Շմավոնի կանչով եկած շարքային Սիս Գևորգյանը ստուգել է Վանիչկայի ուսապարկը: Ուսապարկում գտել են մեկ զույգ ականջակալ ու հեռախոսի մարտկոց: Վանիչկան ասել է,թե դրանք իրենն են, բայց Շմավոնը չի հավատացել, Արմեն Սարգսյանի միջոցով ուղարկել է, որ համածառայողները տեսնեն, միգուցե մեկնումեկը ճանաչի: Բայց զինվորներից ոչ ոք չի արձագանքել: Շմավոնը անձամբ է սկսել զինվորներին հարցուփորձ անել ականջակալների ու մարտկոցի վերաբերյալ, դարձյալ ոչ ոք տեր չի կանգնել…”,- գրում է թերթը:

Շարունակությունը` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ