12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Քոչարյանը Մոսկվա է մեկնում. Ժողովուրդ

“Ժողովուրդը” գրում է, որ ըստ իրենց տեղեկությունների` երեկ կեսօրից հետո ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեկնել է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա:

“Ո՞րն է նրա այցի նպատակը, արդյո՞ք նախատեսված է հանդիպում ՌԴ իշխանությունների հետ, ի՞նչ կքննարկի նա հոկտեմբերի 10-ի հանրահավաքից եւ Մինսկում կայանալիք Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի պետությունների ղեկավարների նիստից առաջ, ուր նախատեսվում է, որ Հայաստանը կստորագրի Եվրասիական տնտեսական միությանը միացման պայմանագիրը: Այս հարցերի պատասխանը ստանալու նպատակով “Ժողովուրդ”-ը զրուցեց Ռ. Քոչարյանի գրասենյակի պատասխանատու Վիկտոր Սողոմոնյանի հետ, ով ասաց.

“Դեռ չի մեկնել, մեկնելու է, բայց ոչ Մոսկվա: Ուղղակի ՌԴ-ն, այսպես ասեմ, որպես տրանզիտ երկիր է: Մոսկվայի օդանավակայանից նա այլ երկիր է մեկնելու: Այսինքն` ձեր ինֆորմացիան չի համապատասխանում իրականությանը”,- գրում է թերթը:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ