20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Էդոյի աղջիկն “ախրանայով” է դասի գնում. Հրապարակ

“Հրապարակը” գրում է, որԼավագույն բարերար” անվանակարգում հաղթած Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ, ոչ անհայտ Էդուարդ Բաբայանն իր դստերը երկու թիկնապահներով է ճանապարհում Երեւանի պետական համալսարան` դասի:

 “Աղջիկը սովորում է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում: Եվ չնայած ԵՊՀ մուտք գործելու համար երիտասարդները պետք է անպայման ուսանողական տոմս ունենան, սակայն թիկնապահներն Էդոյի դստերն ուղեկցում են լսարան եւ ֆակուլտետի միջանցքում սպասում:

Մոտ մեկ շաբաթ առաջ թյուրքագիտության ամբիոնի վարիչ Ալեքսանդր Սաֆարյանը հայտնվել է նրանց թիրախում:

Թիկնապահները ծաղրել են դասախոսին, նրան “ապեր”-ով դիմել, վերջինս նկատողություն է արել նրանց, եւ վիճաբանություն է սկսվել: Աղմուկի վրա դուրս է եկել միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկանը` Գեղամ Պետրոսյանը: Բանը նույնիսկ հասել է հրմշտոցի: Մոտեցել են նաև համալսարանի պահակակետի աշխատողները, բայց, տեսնելով Էդոյի ախրաննիկներին, անցել են նրանց կողմը:

 Երեկ կապվեցինք Ալեքսանդր Սաֆարյանի հետ, վերջինը չհերքեց միջադեպի մասին լուրը, բայց նկատեց, որ տեղեկություններն ուռճացված են:

“«Չէ, չէ, ոչ մի բան էլ տեղի չի ունեցել: Ես ամեն օր էլ միջանցքներում տարբեր մարդկանց դիտողություններ եմ անում, ներողություն են խնդրում, գնում են: Բա մենք մանկավարժ ենք, խնդիր չի: Դե, ես ասել եմ՝ դուք այստեղի ուսանող չեք, այստեղ մի եղեք, ու վերջ: Նրանք պաշտոնապես ներողություն են խնդրել, գնացել են: Ես հիսունն անց մարդ եմ, գնալու եմ ընկնեմ հրմշտոցի մե՞ջ”,- եղավ նրա պատասխանը:

Այս պատմության մեջ մի հետաքրքիր “նյուանս” էլ կա` Ալեքսանդր Սաֆարյանը ԲՀԿ-ական Արամ Սաֆարյանի հարազատ եղբայրն է”,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ