“Հայերը. ցեղասպանություն եւ իտալական 20-րդ դար” խորագրով գիտաժողով Իտալիայի սենատում
Սեպտեմբերի 23-ին Իտալիայի սենատում անցկացվեց «Հայերը. ցեղասպանություն և իտալական 20-րդ դար» խորագրով գիտաժողով: Գիտաժողովին, որը կազմակերպել էր Իտալիայի վերին և ստորին պալատներում ձևավորված Հայաստանի հետ բարեկամության խումբը՝ Իտալիայում ՀՀ դեսպանության հովանու ներքո, ներկա էին Իտալիայի սենատորներ և պատգամավորներ, հասարակական գործիչներ, ուսանողներ, ԶԼՄ-ների և իտալահայ համայնքի ներկայացուցիչներ: Ողջույնի խոսքով ներկաներին դիմեցին բարեկամության խմբի խորհրդի նախագահ, սենատոր […]





































