Երկկողմանի մեղադրանքներ եռյակից ու ”Դաշնակցությունից” /վիդեո/
‘’Անկեղծ ասած` չեմ կարող չասել. մենք պայմանավորվել էինք ‘’Դաշնակցության’’ հետ, որ 12 կետերի հետ կապված քառյակում նիստ հրավիրենք, ցավոք սրտի, մենք չպաշտպանեցինք այդ մեր պայմանավորվածությունը, ինչը, բնականաբար, որոշակիրորեն շատ ընդգծված լուրջ գնահատականի արժանացավ ՀՅԴ-ի կողմից’’,-այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ‘’Ժառանգություն’’ խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը` արձագանքելով ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանի երեկվա հայտարարությանը, թե իրենք չեն ստորագրել արտահերթ կարգով հարցեր քննարկելու եռյակի առաջարկներին, քանի որ այդ փաստաթուղթն իրենց հետ չեն քննարկել:
‘’Ինչ-որ տեղ հասկանալի է, որ եթե ինչ-որ փաստաթղթի տակ որևէ մեկը պետք է ստորագրի, առավել ևս եթե քաղաքական ուժ է, պիտի մասնակցի այդ փաստաթղթի ձևավորմանը’’: Հակոբյանը նկատեց, որ ՀՅԴ-ից էլ են պատասխանել սրա վերաբերյալ, ու տրամաբանական կապ կա:
Դիտարկմանը, որ ՀՅԴ-ից մեղադրում են եռյակին իշխանությունների հետ բանակցությունների գնալու մեջ, նա արձագանքեց. ‘’Ես չգիտեմ` եթե բանակցություններ չլինեն, դժվար կլինի այս պետության մեջ, բայց մի ձևակերպումը հետաքրքիր է, որ նրանք էլ են բանակցում, այսինքն` մենք բանակցում ենք, իրենք էլ են բանակցում: Բանակցել, մենք չենք բանակցում, ես չեմ տեսել կամ տեղյակ չեմ, բայց մյուս կողմից այդպես բոբո մի դիտեք դա, այլ հարց է, որ կերպար է ձևավորվել, որ ընդդիմությունը պետք է սառը կանգնի ու ասի` ոչ մեկիդ չեմ ընդունում’’: