17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Րաֆֆի Հովհաննիսյանը կմասնակցի. լիդերները կհանդիպե՞ն

 Ազգային ժողովի ոչ իշխանական եռյակն այսօր հերթական խորհդակցության ժամանակ հանրահավաքի հետ կապված հարցեր չի քննարկել: Նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ”Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը` միաժամանակ հերքելով լուրերը, թե Րաֆֆի Հովհաննիսյանը չի մասնակցելու հանրահավաքին: ”Րաֆֆի Հովհաննիսյանը կմասնակցի, երբեք կատեգորիկ դրված չի եղել, որ ինքը չի մասնակցելու, ուղղակի և Րաֆֆի Հովհաննիսյանը, և մենք, որ մասնակցում ենք այդ գործընթացներին, դրել ենք կարևորագույն հարց, որ հարթակը պետք է լինի միասնական, ունենանք միասնական ծրագիր, ճանապարհային քարտեզ, ինչի վրա է այսօր աշխատում ենք”:

Հակոբյանը հստակեցրեց, որ միասնական ասելով ի նկատի ունի թեմատիկան: ”Եվ հարթակի հնչած ելույթները պետք է լինեն այդ միասնական ծրագրի շրջանակներում”: Նա նշեց, որ բոլորով միասի հիմա աշխատում են ճանապարհային քարտեզի վրա:

Հարցին, թե հոկտեմբերի 10-ի հանրահավաքը հոկտեմբերի 24-ին կայանալիք հանրահավքի անոնս էր, նա պատասխանեց. ”Կարելի է ցանկացած գնահատական տալ: Իհարկե, հանրահավաքը թերություններ ուներ, որովհետև միասնություն էր ակնկալում ժողովուրդը, բայց նաև դա հանրահավաք էր, որ առաջինն ու վերջինը չէր, և այդ հանրահավաքում մենք որոշակի խնդիրներ ունեինք` թե ժողովրդի հետ շփվելու հետ կապված, թե քանակի, որակի հետ կապված, թե նաև յուրաքանչյուր քաղաքական ուժ ուզում էր իր անձնական մոտեցումներով ներկայանար: Դա ինչ-որ տեղ նապապատրաստում էր 24-ի հանրահավաքին, որովհետև ասել ենք` այս գործընթացը մեկ հանրահավաքով չի ավարտվելու”:

Դիտարկմանը, որ ԲՀԿ-ը նշել է, որ ճանապարհային քարտեղ Գագիկ Ծառուկյանն է ներկայացնելու, նա արձագանքեց. ‘’Ես չեմ լսել, որ Գագիկ Ծառուկյանը երեքի անունից պետք է ներկայացնի: Որևէ ճանապարհային քարտեզ պետք է միասնական ներկայացվի, որն այսօր անհրաժեշտություն է’’:

Հարցին, թե Զարուհի Փոստանջյանի միասնական օրակարգ կազմելու առաջարկը քննարկվել է, Հակոբյանը պատասխանեց. ‘’Զարուհի Փոստանջյանի առաջարկը մենք կուսակցության վարչությունում չենք քննարկել: Մենք այսօր վարչության նիստում օրակարգում չունենք նման հարց, վարչության նիստում քննարկում ենք տարբեր առաջարկություններ, առայժմ չենք քննարկել, բայց չի բացառվում, որ կքննարկենք’’:

Ինչ վերաբերում է լիդերների հանդիպմանը, ապա նա ասաց. ”Մնում է ուժի մեջ, հնարավոր է, որ կայանա: Մտածում եմ, որ տեղի կունենա”:  

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ