21 Դեկտեմբերի, Կիրակի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

“Իմ նման մարդու համար սազական չէ” /վիդեո/

Տնտեսագետ Վարդան Բոստանջյանն այսօր ասուլիսում չցանկացավ մեկնաբանել Սյունիքի մարզպետի պաշտոնում Սուրիկ Խաչատրյանի վերանշանակումը: ”Անձամբ ոչ շփվել եմ, ոչ առնչվել, ոչ էլ գտնվել եմ այդ կառավարման տիրույթում”,-ասաց նա` հավելելով, որ իր նման մարդու համար սազական չէ լրատվությամբ եղած տեղեկություններով եզրակացություններ անել:

Անհավանական և զավեշտալի վրիպում Գերմանիայի առաջնությունից/վիդեո/

Գերմանիայի երկրորդ դիվիզիոնում ՛՛Կայզերսլաուտերնի՛՛ ֆուտբոլիստ Ֆիլիպ Հոֆմանը մեկ մետրից չի կարողանում գրավել անպաշտպան դարպասը: Այնուամենայնիվ Հոֆմանի թիմը կարողանում է հաղթել այդ խաղում 1-0 հաշվով և այդպիսով մի փոքր մեղմվում է նրա հասցեին քննադատությունները:

Հրապարակվել է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին պայմանագրի նախագիծը

Հրապարակվել է Եվրասիական տնտեսական միությանը /ԵՏՄ/ Հայաստանի անդամակցության մասին 2014 թ. մայիսի 29-ի պայմանագրի նախագիծը: Փաստաթղթի նախագիծը հրապարակել է “Իրազեկ քաղաքացիների միավորումը”: Պայմանագրի նախագիծը հրապարակվում է առաջին անգամ: Հրապարակվել են նաև Պայմանագրի հավելվածները, մասնավորապես. • ՄՄ և ԵՏՄ իրավապայմանագրային բազայի ձևավորման շրջանակում կնքված միջազգային պայմանագրերի ցանկը, որոնց պետք է միանա Հայաստանը • ԵՏՄ մասին պայմանագրում […]

Արտեմ Ասատրյանն իր հերթին բոյկոտեց

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այսօր կառավարության նիստից հետո պետք է հանդիպեր լրագրողների հետ` վարչապետի հանձնարարականով նա պետք է որոշ օրակարգային հարցերի շուրջ տեղեկատվություն տրամադրեր: Սակայն Արդարադատության նախարարի ասուլիսի նախադեպից հետո Արտեմ Ասատրյանը չհայտնվեց մամուլի սրահում:

Իսլամիստները մահապատժի են ենթարկել ֆրանսիացի գերուն /վիդեո 18+/

Իսլամիստները գլխատել են ֆրանսիացի գերուն, ում գերեվարել էին Ալժիրում անցած հանգստյան օրերին, հաղորդում է RT-ն:  Համացանցում է հայտնվել գերու գլխատման տեսանյութը: Իսլամիստական “Ջուն Խել Խալիֆա” խմբավորումը գերի էր վերցրել 55-ամյա Էրվե Գուրդելին եւ Ֆրանսիային ուլտիմատում էր ներկայացրել: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդից պահանջել էին դադարեցնել “Իսլամական հանրապետության” դեմ օդային հարձակումները:  Իրենց պահանջները բավարարված չհամարելով` իսլամիստները համացանցում […]

Հայկական պատվիրակությունն այցելել է Վիտկովի ազգային հուշահամալիր

Պաշտոնական այցով Չեխիայի հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 24-ին այցելել է  Վիտկովի ազգային հուշահամալիր: Հայ խորհրդարանականները ծաղկեպսակ են դրել և հարգանքի տուրք մատուցել Անհայտ զինվորի հիշատակին: Պսակադրման արարողությունից հետո ԱԺ փոխնախագահը գրառում է կատարել հուշահամալիրի պատվավոր հյուրերի գրքում. «Անթույլատրելի է այլատյացության, ֆաշիզմի, ռասիզմի ցանկացած դրսևորում: Մենք դատապարտում ենք նմանատիպ ոճրագործությունները […]

Ոչ, ես հարց չունեի. փոխնախարարը` Ս. Խաչատրյանի նշանակումից /վիդեո/

Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանից այսօր կառավարության նիստից հետո լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչ գնահատական կտա Սյունիքի մարզպետի պաշտոնում Սուրիկ Խաչատրյանի վերանշանակմանը: Միրումյանը, ով այլ թեմայից էր խոսում, խնդրեց հարցեր ուղղել միայն այդ թեմայի շուրջ: Դիտարկմանը, որ նիստի ժամանակ վարչապետը հարցրեց, թե հարցեր կան, և ոչ մի հարց չհնչեց, փոխնախարարն արձագանքեց. Ոչ, ես հարց չունեի”: Մանրամասները` տեսանյութում:

Դաժանաբար այրել են պատգամավորին

Մեքսիկայի ոստիկանությունը հետաքննում է տեղի պատգամավորի եւ նրա վարորդի դաժան սպանությունը: Վերջիններն առեւանգվել էին, իսկ մեկ օր անց ոստիկաններն ավտոմեքենայում գտել են երկու այրված մարմիններ, որոնք պատկանում են 49-ամյա պատգամավոր Գաբրիել Գոմես Միչելին եւ նրա վարորդին, գրում է РИА Новости-ն:  Թե ինչի համար կարող էին սպանել պատգամավորին եւ նրա վարորդին, առայժմ անհայտ է:

Սահմանամերձ գյուղերն՝ արտոնյալ

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց ”Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին” և մի շարք այլ օրենքների նախագծերի փաթեթեին: Լրագրողների հետ զրույցում Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը հայտնեց, այս փաթեթով սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող տնտեսվարող սուբյեկտներն ազատվում են հարկերից: ”Արտոնությունը վերաբերում է ինչպես ավելացված արժեքի հարկին, շահութահարկին, այնպես էլ եկամտահարկին: Բնականաբար, արտոնություն է սահմանված […]

Մշուշոտ խնդիր է

Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը չի կարող վստահ ասել, որ հոկտեմբերի 10-ին  Հայաստանը կստորագրի ԵՏՄ-ին անդամակցության պայմանագիրը: ‘’Այդքան վստահ չեմ կարող ասել` ինչ կսպասի մեզ այդ պարագայում, գործընթացը ցույց տվեց, որ անակնկալների շարան անընդհատ հայտնվեց մեր դեմ, ուզենալ ֆիքսել անհեռանկարային կլինի, դա մշուշոտ խնդիր է’’,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց տնտեսագետը: Խոսելով կառավարության գործունեության մասին`  նա ասաց, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի