15 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

“Ձեռքներդ հեռու ազգային հերոսներից” /լրացվում է/

Ազատության հրապարակից այս պահին մի քանի տասնյակ քաղաքացիներ՝ ի պաշտպանություն  ԱՍԱԼԱ-ի անդամ, ազատամարտիկ Ալեք Ենիգոմշյանի,  շարժվում են դեպի ՀՀ ոստիկանության շենք: Նրանք ձեռքներին կրում են  “Ոստիկաններ,  մի դարձեք ահաբեկչության գործիք”, “Ձեռքներդ հեռու ազգային հերոսներից”  եւ նմանտաիպ այլ կարգախոսներ:

 Հիշեցնենք, որ կիրակի օրը՝ հոկտեմբերի 19-ին նրան՝ Արտաշատում ոստիկանները իջեցրել են մեքենայից, տեսողությունը կորցրած ազտամարտիկին թողել անօգնական:  

 Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նախախորդարանի անդամ, քաղակտիվիստ Գեւորգ Սաֆարյանն ասաց, որ չնայած ծառայական քննություն է սկսվել, սակայն դեռեւս ԱՍԱԼԱ-ի մարտիկի նկատմամբ ոտնձգություն իրականացրած անձը հայտնաբերված չէ:  Սա նա համարեց քաղաքական հետապնդում կոնկրետ անձի նկատմամբ:

ՀՀ ոստիկանապետից նրանք պահանջում են  արդարություն, հանուն հայրենիքի կուրացած մարդու նկատմամբ նման վերաբերմունք դրսեւորած անձը կրի արժանի պատիժ:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ