21 Նոյեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ո՞նց կարող են. ազատամարտիկը զայրացած է /վիդեո/

Ազատամարտիկների պայքարը ավարտված չէ: Ամեն օր ու ամեն ժամ կարող է նռնակի պես ուժգին պայթել՝ ազատամարտիկի ասելիքը,  ու պարտադիր չէ- որ այն լինի իսկական՝ խոցող գնդակի տեսքով: Ազատամարտիկ Խաչիկ Խաչատրյանի հոգին ալեկոծ է: Չի կարողանում մարսել հայրենասեր ու հայրենիքի համար աչքերն ու ձեռքը կորցրած ընկերոջ հանդեպ վիրավորանքը: Ալեք Ենիգոմշյանի հանդեպ հայրենիքը մեղք ունի: ՛՛Եթե մարդիկ […]

“Սկզբում նոտարիուս, հետո զագս”. ՀՀ արդարադատության նախարար

 ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը Ֆեյսբուքի իր տարեգրքում գրել է. “Վաղը Նոտարական պալատի նոր գրասենյակի հանդիսավոր բացումն է:Նույն շենքում պիտի տեղակայված լինի նաեւ Ամուսնությունների պալատը: Ի դեպ, սա նաեւ մեր մասնակի հատուցումն է երեւանցուն մեր հիշողությունների մեջ դեռեւս կանգուն (անհասկանալի պատճառներով եւ տրամաբանությամբ ժամանակին ապամոնտաժված) Երիտասարդական պալատում տեղակայված նախկին շքեղ Ամուսնությունների պալատի դիմաց:  Երբ մտահղացա […]

Այս անգամ հեքիաթը Շամլուղում էր /ֆոտո, վիդեո/

 Լոռու մարզի Շամլուղ բնակավայրում ապրող երեխաների ուրախությունը չափ ու սահման չուներ: Նրանց մոտ էին “ZUZU”-ի կենդանի տիկնիկները՝ հետաքրքրաշարժ խաղերով, պարերով, բնականաբար քաղցրավենիքով: “Վանց գրուպ”-ն այս անգամ որոշել էր հյուրընկալվել տիկին Թամարայի ընտանիքում, ով իր 4 թոռանն է մեծացնում: Հարսը մահացել է, երեխաների խնամքը իր եւ որդու վրա է: “Եվ մայր եմ, եվ տատ եմ, ինչ […]

Որքա՞ն կարելի է. հարցնում է առողջապահության նախարարությունը

 ՀՀ առողջապահության նախարարությունը մեծ վրդովմունքով տեղեկացավ, որ Գյումրիում հերթական անգամ բռնություն է կիրառվել  շտապօգնության աշխատակիցների նկատմամբ։ Կանչը ստանալուն պես բուժաշխատողները հասել են նշված վայր, սակայն վիրավորված 25-ամյա երիտասարդն արդեն մահացած է եղել։ Սպանված տղայի ընկերն առանց որեւէ պատճառաբանության հարձակվել է շտապ բուժօգնության բուժքրոջ եւ վարորդի վրա, ծեծել նրանց եւ վնասել մեքենան: Իսկ սպանվածի հայրը, հայհոյելով […]

Հովիկ Աբրահամյանն ընդունել է Նիկոլայ Ռիժկովին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնային ժողովի հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովին: Ողջունելով հյուրին կառավարությունում՝ վարչապետը բարձր է գնահատել Նիկոլայ Ռիժկովի դերը հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ամրապնդման եւ զարգացման գործում: Հովիկ Աբրահամյանը կարեւորել է երկու երկրների միջեւ բազմակողմանի հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ ինչպես կառավարական, այնպես էլ խորհրդարանական մակարդակներով իրականացվող ինտեսիվ աշխատանքները:   Նիկոլայ Ռիժկովը վարչապետին է […]

ԵՏՄ լույսի ներքո Հայաստանը շահագրգիռ է շարունակել և խորացնել ԵՄ հետ համագործակցությունը

՛՛ԵՏՄ լույսի ներքո Հայաստանը շահագրգիռ է շարունակել և խորացնել ԵՄ հետ համագործակցությունը՝ հաշվի առնելով այն պարտավորությունները, որ ունենք ԵՏՄ, հետ և որոնք չեն հակասում ԵՏՄ-ին, այդ ուղղություններով կշարունակենք համագործակցությունն՛՛, այսօր Ազգային ժողովում 2015թ-ի բյուջեի քննարկմանն ասաց Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը:ՕԵԿ պատգամավոր Մհեր Շահգելդյանը նկատեց, թե ԵՄ-ի հետ համագորակցության տեմպերը թուլացել են և հարցրեց, թե […]

Սառցե բեկորը պոկվել է 5-րդ հարկից ու ընկել սայլակում գտնվող երեխայի վրա /վիդեո/

Օրերս Կիրովում դժբախտ պատահար է տեղի ունեցել: Փողոցներից մեկում շենքի 5-րդ հարկի պատշգամբից սառցե բեկորը պոկվել է եւ ընկել մանկասայլակի վրա, որում նորածին երեխա է եղել: Արդյունքում նորածինը գանգուղեղի եւ ներքին օրգանների լուրջ վնասվածքներով հայտնվել է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, հայտնում է LifeNews-ը: Ինչպես պարզվել է, 6 ամսական երեխային տատիկն ու պապիկը հանել են զբոսանքի եւ […]

Անգրագիտությունը Հայաստանում նոր հորիզոններ է նվաճում. ՀՀԿ-ը՝ ԲՀԿ-ին

՛՛Հասկանալի է, որ անգրագիտությունը Հայասանում նոր հորիզոններ է նվաճում, բայց նաև պետք է սեփական կոչումը հարգել և ձեռնպահ մնալ վերամբարձ, օդի մեջ քամի տատանող և չհիմնավորված հայտարարություններից՛՛,-Ազգային ժողովում Արտաքին գործերի նախարարության վերաերյալ 2015թ-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը: Նշենք, որ նրա խոսքն ուղղված էր ԲՀԿ պատգամավոր Վահան Բաբայանի այն դիտարկմանը, […]

Ребяата давайте жить дружно. “Հին Էրիվանի”սկանդալի վերջը /վիդեո/

“Հին Էրիվան” ընկերության սեփականատեր Մանվել Տեր Առաքելյանն, այլեւս ելք չունենալով՝  բաց նամակով դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Պատճառը մոտ 5 տարվա վաղեմություն ունեցող,  դատական բազմաթիվ  քաշքշուկների հանդիպած “Յունիբանկ” ՓԲԸ-ի եւ “Հին Էրիվան Հոլդինգ” ՍՊԸ-ի միջեւ սկիզբ առած հակամարտության լուծման ուղիներն են: Ըստ Մանվել Տեր-Առաքելյանի,  վերջին 10 ամիսների սնանկության գործով եւ առավել եւս 5 տարիների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի