12 Սեպտեմբերի, Saturday, 2026
KFC

Արտոնյալ պայմաններով վարկ Սունդուկյանի թատրոնի վերանորոգման համար

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի վերանորոգման նպատակով ՀՀ մշակույթի նախարարության և ավստրիական Վաագներ-Բիրո կոնսորցիումի միջև նախատեսվում է կնքել 7 մլն եվրոյի ապրանքների և ծառայությունների մատուցման պայմանագիր: Այս որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում:

ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը հայտնեց, որ վարկը տրամադրվելու է արտոնյալ պայմաններով:
՛՛Նախատեսվող 7 մլն եվրո արտոնյալ վարկային միջոցները կտրամադրվեն 23 տարի մարման ժամկետով, որից 6.5 տարին` արտոնյալ տոկոսադրույքը կկազմի 0%, ժամկետանց վճարումների նկատմամբ տույժը` տարեկան 2%, պարտավճարը` 0.55%, կառավարման միանվագ վճարը կկազմի 0.6%՛՛,-ասաց նա:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ