17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

՛՛Ցանկացած պահի կարող են կենտրոնի շենքերը գերակա շահ ճանաչել եւ քանդել՛՛

Կենտրոնում գտնվող բնակարանները գերակա շահ ճանաչվելու վտանգի տակ են կանգնած: Այս մասին այսօր ՛՛Հենարան՛՛ մամուլի ակումբում  Երեւանի պատմամշակութային դիմագծի աղավաղման վերաբերյալ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նկարիչ, ՛՛Մեր քաղաքը՛՛ նախաձեռնության անդամ Վարդան Գաբրիելյանը:

Նա նշեց, որ կառավարությունը ցանկացած պահի կարող է կենտրոնում գտնվող շենքերը գերակա շահ ճանաչել եւ քանդելու որոշում կայացնել:

՛՛Կենտրոնական փողոցների, խաչմերուկների շենքերը վտանգի տակ են կանգնած: Կարող են գալ և ասել, որ այդ շենքերը վթարային են ճանաչվել և պետք է բնակարանները հանձնել: բայց այդ շենքերը շատ լավ վիճակում են գտնվում՛՛,-ասաց նա՝ օրինակ բերելով Տերյան 23-25, Լալայանց 37 հասցեներում գտնվող շենքերը, որոնք արդեն ութ տարի է՝ ճանաչվել են հանրային գերակա շահ ու որոշում են ընդունել քանդել:

Ասուլիսին ներկա նախաձեռնության մյուս անդամ Վարդան Գերավետյանն էլ նշեց, որ  մինչ օրս չգիտոն, թե Տերյան 23-25, Լալայանց 37 հասցեներում գտնվող շենքերի փոխարեն ինչ են կառուցելու: Նա նշեց, որ այդ հարցով դիմել են քաղաքապետարան, որտեղից էլ պատասխանել են, որ դեռեւս հաստատված նախագիծ չկա:

՛՛Ութերորդ տարին է, կառավարությունը չգիտի՝ ինչ է կառուցելու այդտեղ, բայց բացառիկ գերակա շահ է ճանաչվել՛՛,- նշեց նա: 

Վարդան Գաբրիելյանն էլ նշեց, որ Աֆրիկյանների շենքի տարածքում գտնվող ԱԻՆ-ի նախկին շենքը եւս արժանանալու է Աֆրիկյանների շենքի ճակատագրին:

՛՛Դավթաշենում ԱԻՆ-ի նոր շենքը կառուցելուց հետո, հին շենքը 3 տարի է արդեն չի գործում, հիմա այդ շենքին սպասվում է նույն ճակատագիրը, ինչ Աֆրիկյանների շենքինն է: Ես ինֆորմացիա ունեմ, որ այն քանդվելու է, իսկ ԱԻՆ-ի այդ շենքը գերազանց վիճակում է՛՛,- ասաց նա:

Ասուլիսին ներկա ՛՛Մեր քաղաքը՛՛ նախաձեռնության անդամ Գրիգոր Ղազարյանը նշեց, որ դեռեւս Աֆրիկյանների շենքի հետ կապված որևէ հստակություն չկա, նախագծված չէ այն հատվածը, թե որտեղ է այն վերակառուցվելու: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ