18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Ի՞նչ է անելու տնօրենն այդքանը. վարչապետի հարցը

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի պետական պետական վարչության պետ Արման Սահակյանը ներկայացրեց նախագիծ, ըստ որի գրահրատարակչական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերին տրամադրվում է մեկ աշխատողի հաշվով` 6 – 8 քառակուսի մետր մակերեսով տարածք:

Ըստ այս նախագծի՝ սենյակ պետք է հատկացվի տնօրենի, որը պետք է լինի 30-50 քառ. մետր մակերեսով: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը զարմացավ.՛՛Տնօրենի սենյա՞կ, գրված է 30-50 քառակոսի մետր, ի՞նչ է անելու տնօրենն այդքանը՛՛:
՛՛Իսահակյան 28 շենքում է տեղակայված գրահրատարակիչները, մեր չափորոշիչներով բավականն մեծ տարածություն են կորցնում գրահրատարակիչները, և այդ հարցը բարձրացրել են, և փաստորեն իրենք չեն կարողանում ունենալ պահեստային սենյակ, չեն կարողանում ունենալ տնօրենի սենյակ դրա համար հստակ չափորոշիչների մեջ մտցրել ենք, որ գոնե այդ երկու տեխնիկական սենյակները ունեննան՛՛,- արձագանեց Սահակյանը:

՛՛Բայց 50 քմ տնօրենի համար շատ մեծ է: 30-ից 40 է գրած, բայց 50 քմ տնօերնն ի՞նչ պետք է անի, երեսունը բավական է, մնացածն աշախտողներին տեղ տան՛՛,- ասաց Աբրահամյանը:
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը պարզաբանեց, որ աշխատողների տարածքի խնդիրն իսկապես եղել է. ՛՛Ձեր հանձնարարությամբ ուսումասիրություն արեցինք, իրականում սա տնօրենի սենյակ չ՝, իրականում սա աշխատողների համար է: Նրանք պայմանագրային մեծ քանակի աշխատողներ են ներկայացնում, մեծ սենյակ է, որտեղ նստած են պայմանագրով աշխատող ձևավորողներ, խմբագիրներ: Իրականում դա տնօրենի սենյակ չէ՛՛,- ասաց Հարությունյանը: ՛՛Բայց տնօրենը, կարծում եմ, պետք է առանձին սենյակ ունենա՛՛,-նկատեց վարչապետը:

Որոշումն ընդունվեց, դեմ չկար:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ