28 Նոյեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Նախագահը ցավակցություն է հայտնել Գյումրի-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնել նոյեմբերի 10-ի երեկոյան Գյումրի-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի կապակցությամբ: «Խոր ցավով տեղեկացա Գյումրի-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասին, որին զոհ դարձան անմեղ քաղաքացիներ: Այս ծանր պահին կիսելով զոհվածների ընտանիքների և հարազատների անսահման վիշտն ու ցավը՝ անկեղծ զորակցություն եմ հայտնում նրանց, մաղթում համբերություն և տոկունություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ […]

Հայաստանին հեղափոխություն պետք չէ /վիդեո/

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երեկ կառավարությանը արած առաջարկությունը՝ կրկին վերանայել եռյակի 12 կետից բաղկացած փաթեթը, տեղավորվում է իշխանության տնտեսական բարեփոխումների փուլի մեջ:  Նման տեսակետ հայտնեց ՀԿԿ փոխնախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանը եւ նշեց, որ առաջիկայում Հայաստանը անդամակցելու է Եվրասիական տնտեսական միությանը: Պատգամավորի  կարծիքով Ռուսաստանին դուր չի գա, որ Հայաստանում ներքին կայունություն չլինի: “Եթե երկրի […]

Լեհաստանում ընթանում է տափօղակով հոկեյի միջազգային մրցաշար

Հայաստանի հոկեյի պատանեկան հավաքականը, որի հիմնական կազմում են Երևանի «Արարատ» հոկեյի ակումբի խաղացողները, մասնակցում է Լեհաստանի Կատովիցե քաղաքում նոյեմբերի 8-ից մեկնարկած տափօղակով հոկեյի միջազգային մրցաշարին, որին մասնակցում են նաև Չեխիայի, Բելառուսի, Լեհաստանի, Ֆրանսիայի, Լիտվայի հավաքական թիմերը: Միջազգային մրցաշարին, հավաքականի գլխավոր մարզիչ Վյաչեսլավ Սերպինսկովի մարզչական ղեկավարությամբ, Հայաստանը ներկայացնում են դարպասապահներ Լևոն Ստեփանյանը և Արսեն Գասպարյանը, պաշտպաններ […]

Ստամբուլի աչքը, սիրտն ու հումորը . . . հարցազրույց Արա Գյուլերի հետ

Ermenihaber.am-ի հարցազրույցը Արա Գյուլերի հետ:  – Հիմա հարցում պիտի ընես ես էլ պիտի ըսե՞մ… – Չէ, ուղղակի զրուցենք: Այնքան հարց ունեմ Ձեզ տալու. Ո՞ր մեկը տամ, ավելի լավ է պարզապես զրուցենք: – Ես վիժուալ հիսթըրի (visual history) գրած եմ, գիտե՞ս: – Հա գիտեմ, 800.000 նկար ունեք:   – Ի՞նչ կխոսիս, երկու միլիոն: Պատը վտանգավոր բան մըն […]

Շիրակի մարզում տեղի ունեցած վթարից տուժածների մասին

Առողջապահության նախարարության մամլո ծառայությունից հայտնում են, որ Շիրակի մարզում երեկ երեկոյան տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով տուժած յոթ վիրավորներից մեկը հիվանդանոցային առաջին օգնությունից հետո դուրս է գրվել: 17-ամյա ուղևորի մոտ նախնական աշխտորոշմամբ կասկածում էր գանգի հիմի կոտրվածք, ինչը հետագայում «Էրեբունի» բժշկական կենտրոնում հերքվել է, նրա վիճակն այժմ բավարար է, նա վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ: […]

Հայրենիքի սահմանները գծում է հայ զինվորը

Արցախում զորավարժություններ են: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ եթե Ադրբեջանը վերսկսի մեծ պատերազմն, ապա հայկական երկու պետությունները համատեղ են կոտրելու ագրեսորի ողնաշարը: Այս օրերին Հայոց բանակը հմտանում է ռազմական գործողությունները հակառակորդի տարածք տեղափոխելու մեջ: Ագրեսորին իր իսկ տարածքում ջարդելու սցենարը լիովին համահունչ է “ակտիվ պաշտպանության” մարտավարությանը, որն ամենարդյունավետը կլինի մեր բանակի համար, եթե Ադրբեջանը […]

Ներսիկ Նազարյանի որդին հայտնվել է դատարանում. Ժողովուրդ

“Ժողովուրդը” գրում է, որ Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի որդին` Արմեն Նազարյանն իր պարտապանների հետ համաձայնության գալու ուղիները ստիպված է դատարաններում փնտրել: “”Ժողովուրդ”-ը պարզեց, որ “Ֆլինթրիջ գրուպ” ՓԲԸ-ն դատական հայց է ներկայացրել “Բիզնես լիդեր հոլդինգ” ՍՊԸ-ի դեմ: Վերջինիս հիմնադիրը Երևանի նախկին ոստիկանապետի որդին` Արմեն Նազարյանն է: Ինչպես տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից՝ 2014թ. հոկտեմբերի 10-ին […]

Շարժայի շեյխը՝ հայերի մասին. 168 ժամ

“168 ժամը” գրում է, որ Շարժայի կառավարիչը՝ Արաբական Միացյալ Էմիրությունների ազդեցիկ գործիչներից մեկը՝ շեյխ Սուլթանբին Մոհամմադ Ալ Քասիմին օրերս գրառում է կատարել իր կայքէջում՝ նշելով, որ Ռաս ալ-Խայմա էմիրության տարածքում գտնվող պատմական Ջուլֆար ամրոց-քաղաքը հիմնել են հայերը, որ Ջուլֆար անունն ունի հայկական ծագում եւ առնչվում է հայկական պատմական Ջուլֆայի /Ջուղայի/ հետ: “Դոկտոր շեյխ Սուլթանբին Մոհամմադ […]

Պղծել են Չարենցի հուշակոթողը. Առավոտ

“Առավոտը” գրում է. “Ինչ-որ երիտասարդների խելքին փչել է սեր խոստովանել Չարենցին նվիրված հուշակոթողի վրա կամ գուցե ցուցադրել անգլերենի խղճուկ գիտելիքները: Արդյունքում ստացվել է, որ պղծվել է պոետի հուշակոթողը”,– գրում է թերթը։ Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

Ռուբեն Հայրապետյանի դստեր հարսանիքն անցել է ապաքաղաքական մթնոլորտում. Հրապարակ

“Հրապարակը” գրում է, որ շաբաթ օրը Ռուբեն Հայրապետյանի դստեր հարսանիքը կայացել է, այսպես կոչված, ապաքաղաքական մթնոլորտում՝ միայն օլիգարխների մասնակցությամբ: “Ի տարբերություն որդու հարսանիքի, Հայրապետյանը ՀՀԿ-ի էլիտայից հրավիրել է հաշվված մարդկանց՝ Սերժ եւ Ռիտա Սարգսյանների գլխավորությամբ: Հարսանիքի հրավեր չի ստացել անգամ ԱԺ նախագահը”,- գրում է թերթը: Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի