Գրանցվել է ջրի եւ հոսանքի խնայողության ռեկորդային ցուցանիշ
Հոկտեմբերը «Երեւան Ջուր» ՓԲԸ համար հանդիսացավ կայուն զարգացման ժամանակահատված: Առաջընթաց գրանցվեց գործունեության բոլոր ուղղություններով: Ընդ որում, ռեսուրսների շարունակական խնայողության պայմաններում: Իսկ ջրի եւ էլեկտրաէներգիայի տնտեսումը համակարգում ընդհանրապես հասավ անցած ութ տարիների համար ռեկորդային մակարդակի: Պայմանագրային պարտավորությունների մշտական կատարումը ընկերության կողմից, տնտեսական առողջացմանն ու ֆինանսական կայունացմանը զուգընթաց, վկայում է մայրաքաղաքի ջրմուղ-կոյուղու կառավարչի կողմից իրականացվող ծրագրերի արդյունավետության […]





































