20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ամուսնալուծության քաղաքակիրթ մի տարբերակ. 168 ժամ

“168 ժամը” գրում է, որ Աժ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, խոսելով 1994 թ. վավերացված “Տնտեսական միության ստեղծման մասին” պայմանագրի ընդունման մասին, իրենց թղթակցի հետ զրույցում ասել է.

“”Դե, գիտե՛ք ինչ, նախ՝ ԱՊՀ գագաթաժողովները, որոնք շատ հաճախ էին այն ժամանակ, այդպես, ամեն մի գագաթնաժողով մի 10 փաստաթուղթ ընդունում էր: Այն ժամանակ մի այդպիսի գործընթաց էր, ԱՊՀ-ն, ըստ էության, ամուսնալուծության, այսպես ասած, քաղաքակիրթ մի տարբերակ էր: Այսինքն՝ անկախ պետությունների համագործակցություն էր, և մշակվում էին այն մեխանիզմները, որ մի կողմից՝ պետությունների անկախությունը երաշխավորվեր, մյուս կողմից չկտրվեին նրանց միջև եղած տնտեսական, մշակութային և այլ կապերը:

Եվ ԱՊՀ-ն այն ժամանակ նման բազմաթիվ որոշումներ է ընդունել, և այն ժամանակ ոչ ոք, նորից եմ ասում, չի նայել դրա վրա՝ որպես անկախության վրա ոտնձգություն, և չէր էլ կարող նայել”:

Դիտարկմանը, որ այսինքն ի թիվս այլ փաստաթղթերի՝ “«շտամպովկայի” նման են ընդունել, Լ.Զուրաբյանը պատասխանել է, թե այն ժամանակ “լիքը” փաստաթղթեր են ընդունվել. “Անունը կարող եք դնել “շտամպովկա”, կարող եք չդնել, դրանից ոչինչ չի փոխվի: Ես ասում եմ՝ այն ժամանակ կար ԱՊՀ պետությունների ղեկավարների կամք այնպիսի մի գործընթաց անցկացնել, որ մի կողմից՝ բոլորն իրենց անկախությունը կառուցեին, ձևավորեին, կայացնեին, մյուս կողմից՝ պահպանեին բոլոր օգտակար կապերը: Դրա համար այդ բազմաթիվ փաստաթղթերը, պայմանագրերն ընդունվել են, և այն ժամանակ ոչ ոք դրան չի ընդդիմացել, ոչ ոք չի համարել դա ոտնձգություն անկախության վրա””,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ