03 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Ո՞վ է գնել այդքան դոլար. Հայկական ժամանակ

 “Հայկական ժամանակը” գրում է, որ ՀՀ կենտրոնական բանկի երեկ հրապարակած ամենշաբաթյա պաշտոնական մի տեղեկանքից այնպիսի պատկեր է ստացվում, որ մեր շուկան ներկայումս ուղղակի ողողված է կանխիկ դոլարով: Դրանով իրական են դառնում ամենատխուր կանխատեսումները:

“Ըստ ԿԲ-ի հրապարակած շաբաթական ամփոփ տվյալների, անցած շաբաթվա ընթացքում մեր բանկերը շուկայից գնել են շուրջ 70 միլիոն և վաճառել ավելի քան 145 միլիոն դոլար; Համեմատության համար նշենք, որ անցած տարվա դեկտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում բանկերը գնում էին 100 միլիոն և վաճառում 107 միլիոն դոլար: Ստացվում է, որ այս շաբաթ մեր բանկերը մոտ 40 միլիոն դոլար ավել են վաճառել, քան անցած տարվա նույն ժամանակահատվածում:

Հարց է ծագում այդ ո՞վ է գնել այդքան դոլար, եթե շարքային հաճախորդները առնվազն այս շաբաթ դոլար չեն կարողացել գնել բանկերից: Իսկ դա նշանակում է, որ Հայաստանում կան արտոնյալ մարդիկ. ում բանկերը հաճույքով, անցած տարվա համեմատ 40 տոկոսով ավելի դոլար են վաճառել, ընդ որում՝ ցածր գնով 443 դրամով (ձեռքի վրա վաճառվում էր 470-500 դրամով): Տեխնիկապես ԿԲ-ն կարող է հրապարակել այդ արտոնյալ գնորդների անունները հատիկ առ հատիկ: Իր նկատմամբ վստահությունը վերականգնելու նկատառումներով կարելի է առաջարկել հրապարակել այդ ցանկը, եթե, իհարկե, ԿԲ-ն կռիշ չի կանգնում այդ արտոնյալներին”,- գրում է թերթը:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ