05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ցավակցել է Սերժ Սարգսյանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Մովսիսյանների ընտանիքին՝ պետական եւ քաղաքական ականավոր գործիչ Վլադիմիր Մովսիսյանի մահվան կապակցությամբ: “Ցավով տեղեկացա Վլադիմիր Մովսիսյանի մահվան մասին: Մենք կորցրինք փորձառու եւ հմուտ պետական ու քաղաքական գործչի: Նրա երկարամյա եւ նվիրված գործունեությունը ամենատարբեր պաշտոններում միշտ ուղղված է եղել մեկ նպատակի՝ հայրենիքի շենացմանը: Մեծ է անվանի գործչի վաստակը Հայաստանի […]

Կառուցվածքային փոփոխություններ կառավարությունում /վիդեո/

Կառավարության կառուցվածքում տեղի կունենան փոփոխություններ: Այս մասին ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀ կրթության եւ գիտության նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Անուններ նա չտվեց՝ հորդորելով եւս մեկ օր սպասել եւ վաղը կառավարության նիստում ամեն ինչ պարզ կլինի: ՀՀԿ-ի գործադիր մարմնի նիստում հավանություն է տրվել Վայքի քաղաքապետ Հարություն Սարգսյանին Վայոց ձորի մարզպետ նշանակելուն: Մանրամասները […]

“Վիա Գրա”-ի աղջիկների շքեղ մարմինները՝ պրովոկացիոն դիրքերում/ֆոտո/

Հանրահայտ “Վիա Գրա” խմբի երգչուհիները մերկացել են տղամարդկանց ամսագրի համար: Աղջիկները իրենց շքեղ մարմինները նոր ֆոտոսեսսիայում ցուցադրել են բավական պրովոկացիոն դիրքերում: Հիշեցնենք, որ այժմ “Վիա Գրա” խմբի անդամներն են Էրիկա Հերցեգը, Միշա Ռոմանովան եւ Անաստասիա Կոժեւնիկովան:

Անողոք վարվեցին Երեւանի հետ /վիդեո/

Ալեքսանդր Թամանյանն այնպես էր նախագծել քաղաքը, որ հետո խնդիր չունենայինք՝ լցնելու ազատ տարածքները, որպեսզի չխախտվի Երեւանի առաձնահատկությունը: Նման տեսակետ մամուլի ասուլիսում հայտնեց Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը: Սակայն ոչ մի հասարակարգում չկարողացան պահպանել քաղաքի տեսքն ու անողոք վարվեցին: Մանրամասները տեսանյութում:

Լարախաղացը միերկնաքերից մյուսը անցել է փակ աչքերով եւ առանց ապահովության պարանի /վիդեո/

Ամերիկացի հայտնի լարախաղաց Նիկ Վալլենդան առանց ապահովության պարանի եւ փակ աչքերով մի երկնաքերից մյուսն է անցել Չիկագոյում: Կապած լարի բարձրությունը եղել է 200 մետր, հաղորդում է РИА Новости-ն: Ավելի քան 10 հազար մարդ է հավաքվել՝ տեսնելու, թե ինչպես է 35-ամյա լարախաղացը հերթական ռեկորդը սահմանում: Discovery հեռուստաընկերությունը ուղիղ եթերում ցուցադրել է լարախաղացի հնարքները:  

Վարչապետը միջնորդե՞լ է խնամի Ծառուկյանի համար

Նոյեմբերի 5-ին ՀՀԿ գործադիր մարմնի նիստից առաջ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք ինքը  միջնորդել է` իր խնամի Գագիկ Ծառուկյանը հանդիպի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ: “Քաղաքական ուժերի ղեկավարները միջնորդության կարիք չունեն, նրանք իրենց խնդիրներն իրար հետ կլուծեն”,- ասաց վարչապետը: Իսկ իրականում հանդիպում եղե՞լ է ԲՀԿ եւ ՀՀԿ առաջնորդների միջեւ՝ վարչապետը չպատասխանեց եւ […]

Հովիկ Աբրահամյանը հուսախաբ կանի ընդդիմությանը /վիդեո/

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀԿ գործադիր մարմնի նիստից առաջ պատասխանելով լրագրողների հարցերին՝ չհամաձայնվեց այն դիտարկմանը, որ 2015թվականի բյուջեն իրատեսական չէ: Վարչապետի խոսքով, ինքը կանի ամեն ինչ, որ չիրականանա ընդդիմության ցանկությունը, թե կառավարության ծրագիրը ձախողվելու է: “Ես դեմ եմ կանխատեսումներ անելուն, բայց մենք ամեն ինչ անելու ենք, որ կառավարությունը հաջողություններ գրանցի, կապացուցենք, որ նրանց կանխատեսումները սխալ […]

Խզմալյանի գնահատականը /վիդեո/

Նորից նոյեմբերի 5-ն  է: Անցած տարի այս օրը լավ եմ հիշում: Լրագրողի և վավերագրողի աչքերով դեռ փորձում եմ պեղել ու հասկանալ՝ ի՞նչ տեղի ունեցավ: Տեղի ունեցածը դեռ վերծանվեց: Դատավարության երկար ընթացքին բազմաթիվ լրագրողներ ու հայեր կային: Ռեժիսյոր, ՛՛Նախախորհրդարան ՛՛ նախաձեռնության անդամ Տիգրան Խզմալյանը իր գնահատականը ունի: ՛՛Ես կասեմ մի բան, որ շատ անգամ չի հասկացվում […]

” .. no comment:

Եռյակը դեռևս չի որոշել՝ նոյեմբերի 7-ին հանրահավաք անելու է, թե ոչ: ՛՛Մենք կհայտարարենք օրը, երբ որ որոշենք, հիմա ոչինչ չեմ կարող ասել՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը: Հարցին, թե նշանակում է, որ վերջնական որոշում դեռևս չկա, նա պատասխանեց. ՛՛Եթե հայտարարություն չկա, ուրեմն դեռ որոշված չէ, հենց որոշում լինի, անմիջապես կհայտարարենք՛՛: Իսկ […]

Օսիպյանը բոլորին գիտի հատ-հատ. բերման ենթարկվեցին ևս մի քանի ակտիվիստ

Այս պահին ընթացող ՛Անոնիմուսիների՛՛ երթի մասնակիցներից ոմանք Գայ Ֆոքսի դիմակներից դրեցին դեմքներին, չնայած նախապես ասել էին, որ դեմքները չեն ծածկելու: Նրանց թվում էր ավագանու ՛՛Բարեւ Երեւանի՛՛ անդամ Դավիթ Սանասարյանը: Դա պատճառ դարձավ ոստիկանների ու երթի մասնակիցների միջեւ վեճի, մասնակիցներից մի քանիսը եւս բերման ենթարկվեցին: Այնտեղ էր նաեւ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ով երթի մասնակիցներին ասաց, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի