26 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Ռուսներին ՛՛Բելաջիո՛՛ տանեիք

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստին պատգամավոր Նիկոլ Փաշինյանը անթույլատրելի որակեց այն, որ հայ-ռուսական բարեկամության ակումբի նիստը խորհրդարանում ռուսերենով է ընթացել:

Ըստ Փաշինյանի՝ տեղի է ունեցել ՛՛Լեզվի մասին՛՛ օրենքի խախտում, ինչի մեղավորը հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն է: Վերջինս հակադարձեց, թե օրենքի խախտում չկա, քանի որ հայ- ռուսական բարեկամության նիստը ոչ ֆորմալ քննարկում էր:

Լեզվի պետական տեսչությունը ևս դատապարտել է փաստը՝ համարելով դա օրենքի խախտում, Փաշինյանը հղում արեց պետական գերատեսչությանը:

Նախկին ԱԳ նախարար Ալեքսանդր Արզումյանյանը հավելեց՝ ԱԺ-ում ոչ մի քննարկում չի կարող ոչ ֆորմալ լինել. ՛՛Ոչ ֆորմալ քննարկում կարող եք անցկացնել ՛՛Բելաջիոյում՛՛, իսկ այն, ինչ տեղի է ունենում Ազգային ժողվում, ֆորմալ է՛՛:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ